Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆՙ 38-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

18/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բուլղարիայի եւ Իտալիայի հավաքականների հետ անցկացրած հաջող ելույթների շնորհիվ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում հայտնվել է իր պատմության մեջ ամենաբարձրՙ 38-րդ հորիզոնականում: Նախորդ ամսվա համեմատ մեր հավաքականի վարկանիշը բարձրացել է 95-ով, իսկ Հայաստանի ընտրանին առաջադիմել է 17 տեղով:

ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում մինչ օրս Հայաստանի հավաքականի լավագույն արդյունքը 2012-ի փետրվարի ցանկում 41-րդ հորիզոնականն էր: Նշենք, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում վերջին 4 տարիների արդյունքները: Հայաստանը ներկայումս 687 միավոր ունի, որից 446-ը վաստակել է այս տարի:

Հարկ է նշել, որ ՖԻՖԱ-ի դասակարգման հենց այս ցուցակում զբաղեցրած տեղերի հիման վրա էլ զամբյուղներում տեղաբաշխվելու են աշխարհի առաջնության մասնակիցները եզրափակիչ փուլի վիճակահանության ժամանակ: Ինչպես հայտնի է, մասնակից 32 երկրների հավաքականները նախնական փուլում բաժանվելու են 8 խմբի: Անկախ դասակարգման ցուցակում տեղ գրաված դիրքից, Բրազիլիայի հավաքականը, որպես առաջնության կազմակերպիչ երկիր, գլխավորելու է խմբերից մեկը, ուստի ընդգրկվելու է 1-ին զամբյուղում: Մնացած 7 խմբերը կգլխավորեն դասակարգման ցուցակում 1-7-րդ տեղերում գտնվող հավաքականներըՙ Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Բելգիան, Ուրուգվայը (եթե հաջողության հասնի անցումային խաղերում) եւ Շվեյցարիան:

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից լավագույն արդյունքն ունի Ռուսաստանը, որը 19-րդ տեղում է: Ռուսները 4 հորիզոնականով նահանջել են: 20-րդ տեղում Ուկրաինան է, որը 6 տեղով առաջադիմել է: Հայաստանի հավաքականի արդյունքը 3-րդն է: Մյուս հանրապետությունների ցուցանիշներն այսպիսին են. 55. Ուզբեկստան, 83. Բելառուս, 88. Ադրբեջան, 96. Մոլդովա, 99. Էստոնիա, 100. Վրաստան, 103. Լիտվա, 116. Տաջիկստան, 117. Լատվիա. 125. Թուրքմենստան, 135. Ղազախստան, 150. Ղրղզստան:

Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել է Մոլդովայի հավաքականը, որը 33 տեղով բարձրացել է ու հանգրվանել է 96-րդ հորիզոնականում: Շոտլանդիայի ընտրանին 28 տեղով է առաջադիմելՙ զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը:

ՀՀ հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում գտնվում է Վենեսուելայի եւ Պերուի հավաքականների հարեւանությամբ: Մեր ընտրանին ամենավատ ցուցանիշն ունեցել է 1994-ի հուլիս-օգոստոսինՙ զբաղեցնելով 159-րդ հորիզոնականը: Այս տարվա հունվարին Հայաստանի հավաքականը 457 վարկանիշով 75-րդ տեղում էր: Այս տարվա ամենացածր ցուցանիշը գրանցվել է ապրիլ-մայիսինՙ 90-րդ տեղ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՆԱԿԱՐՈՂ «ԲԺԻՇԿԸ»

Հաջորդ գրառումը

ԱՄԻՐԽԱՆՅԱՆՆ ՈՒ ԱՎԱԳՅԱՆԸ ՄՏԱՆ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԻՐԽԱՆՅԱՆՆ ՈՒ ԱՎԱԳՅԱՆԸ ՄՏԱՆ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական