Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԱԿԱՐՈՂ «ԲԺԻՇԿԸ»

18/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ

Բոլորին հայտնի է, որ մեղրը բնության «ամենակարող» բժիշկներից է. բուժում եւ կանխում է բազմաթիվ հիվանդություններ: Մեղրը կարգավորում է արյան ճնշումը, բուժում երիկամային եւ մաշկային որոշ հիվանդություններ, կանխում երեխաների գիշերամիզությունը: Բազմաթիվ օգտակար հատկություններ ունի նաեւ մեղրամոմը. հիանալի քսուք է վերքերի բուժման համար, վերացնում է կնճիռներն ու ճաքերը:

– Մեղրը ստեղծվում է մեղուների մարսողական գործողությունից: Ծաղկի նեկտարը ենթարկվում է ֆերմենտացիայի, իսկ ավելորդ հեղուկը գոլորշանում է,- բացատրում է կենսաբանական գիտությունների թեկնածու, մեղվաբույծ Կամո Պետրոսյանը:- Մեղրը հիմնականում պատրաստվում է տարբեր ծաղիկների նեկտարից, ուստի պարունակում է բազում օգտակար նյութեր մարդու առողջության համար:

Ինչպե՞ս տարբերել մեղվի եւ «մարդու» պատրաստած մեղրը: Մեղվաբույծ Կամո Պետրոսյանը բացում է մասնագիտական մի քանի գաղտնիք.

– Անարատ մեղրը մի ամանից մյուսը դատարկելու ընթացքում չպետք է կտրվի, այլ ծորալով դանդաղ իջնի ու ծալքերով կուտակվի: Եթե անարատ մեղրը թղթի վրա քսենք ու փորձենք այրել, չի այրվի, իսկ կեղծ մեղրն այրվում է:

Շաքարային դիաբետով տառապողներին եւս բժիշկները խորհուրդ են տալիս քաղցրի պահանջը բավարարել մեղրով: «Ամենակարող բժիշկն» այս դեպքում էլ է հասնում օգնության: Եթե մարդն ամեն օր մեղր օգտագործի, կարող է խուսափել բազում հիվանդություններից` ճնշման խանգարումներ, ստամոքսի խոց, մաշկային հիվանդություններ, տեսողական խնդիրներ:

Մեղրն իր օգտակար հատկություններով հայտնի է եղել դեռ մ.թ.ա: Հույն մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը եւ լավ հիշողությունը բացատրում էր, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր: Հին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել է նաեւ մեղրը: Դեռ մ.թ.ա. 3000 թ. Եգիպտոսում լավ զարգացած է եղել մեղվաբուծությունը: Եգիպտացիները բազմաթիվ հիվանդություններ բուժում էին մեղրով պատրաստուկներով: Եգիպտացիները պնդում եին, որ առողջ մնալու համար մարդն անպայման պետք է մեղր ուտի: Իսկ մեղրով ու կաթով լոգանքը համարվում էր ամենաբուժիչ ու հանգստացնող միջոցներից մեկը: Մեղրի ու կաթի պատրաստուկը այսօր ել կիրառվում է մաշկը հարթ եւ առողջ պահելու համար:

Այնպես որ, կերե՛ք մեղր եւ եղեք առողջ ու գեղեցիկ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԳԻՐՔՙ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆՙ 38-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆՙ 38-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական