Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Նա մասնակցել է Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը:
Համաժողովի բոլոր մասնակիցների անունից կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել անվանի ֆրանսահային` հրավերը չմերժելու եւ ընդունելությանը ներկա գտնվելու համար: Նրանք նաեւ վստահեցրել են, որ Շառլ Ազնավուրի նման վերաբերմունքը եւս մեկ խոսուն ապացույց է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն իսկապես ամուր հիմքերի վրա է:
Ազնավուրը փոխադարձաբար շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին: