Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԶՈ՞ՒՄ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

18/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը բացառիկ հարցազրույց է տվել իշխանական 1news.az-ին: Առիթը Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի` ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիին իբր թե «25 տոկոս գրելու մասին ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների խնդրանքի» վերաբերյալ հայտարարությանը Միացյալ Նահանգների պետքարտուղարության արձագանքն է, որով Մեհթիեւի ասածները բնութագրվել են որպես «բացահայտ կեղծիք»:

Էլնուր Ասանովն ասել է, որ նախագահական «ընտրություններին» նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի եւ կառավարության ներկայացուցիչներն ամերիկյան կողմի հետ «մշտական շփումներում շեշտել են նախագահ Ալիեւի բարձր վարկանիշը եւ անայլընտրանքայնությունը, ինչպես նաեւ պետության ղեկավարին բնակչության կողմից աջակցությունը` շնորհիվ իրականացված ահռելի սոցիալ-տնտեսական ծրագրերի»:

Այնուհետեւ իլհամալիեւյան վարչախմբի ներկայացուցիչը սենսացիոն հայտարարություն է արել, ըստ որի «նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի կողմից նշված թվերը (Իլհամ Ալիեւի եւ Ջամիլ Հասանլիի ձայների 75:25 տոկոսի հարաբերակցության մասին – Վ.Ա.) նախագահի աշխատակազմի եւ կառավարության ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներում հնչեցվել են ամերիկյան, մասնավորապես` դեսպան Մորնինգսթարի կողմից»:

Զարգացնելով միտքը, Ասլանովն այնուհետեւ «անթույլատրելի» է համարել, «երբ փակ հանդիպումներում ասվում է մի բան, իսկ մամուլի համար հայտարարություններում` բոլորովին այլ բան»: Իլհամ Ալիեւի աշխատակազմի պաշտոնյան չի զլացել տալու նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի ընդհանրական բնութագիրը, ըստ որի`«թե ինչ արժեն նրանց (պետական դեպարտամենտի ներկայացուցիչների) իրական արարքներն ու հերքումները, ողջ աշխարհը գիտի Wikileaks-ի օրինակով»:

Տառացիորեն նախօրեին ադրբեջանական կայքերից մեկում վերլուծական էր հրապարակվել, որի հեղինակը տարակուսել էր, թե չի հասկանում` ինչո՞ւ են «իշխանությունները հետեւողականորեն փչացնում Վաշինգտոնի հետ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակի հարաբերությունները»:

Իրոք, Իլհամ Ալիեւի հակամերիկյան հիստերիան, որն Էլնուր Ասլանովի կողմից դեսպան Մորնինգսթարի փաստացի «ընտրակեղծարարության» մեջ մեղադրանքով արդեն բոլոր սահմաններից դուրս է եկել, տրամաբանության մեջ, կարծես, չի տեղավորվում:

Մնում է մի ենթադրություն անել, նա մտադիր է դիվանագիտական սկանդալ սադրել Միացյալ Նահանգների հետ: Հաշվարկն, ըստ երեւույթին, կառուցված է այնպես, որ «ընտրակեղծարարության» մեջ մեղադրվող դեսպան Մորնինգսթարին Սպիտակ տունն ստիպված կլինի ետ կանչել: Եվ քանի որ ԱՄՆ-ում նոր դեսպանի նշանակումը կապված է Կոնգրեսում նրա թեկնածությանը հավանություն տալու-չտալու ընթացակարգի հետ, ապա հնարավոր է, որ ամիսներ շարունակ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցիչը մնա գործերի հավատարմատարի կարգավիճակով:

Իսկ դա իր հերթին ենթադրում է երկկողմ հարաբերությունների ոչ վստահելի եւ անհամեմատ ցածր մակարդակ: Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւին խիստ անհրաժեշտ է մի որոշակի ժամանակահատվածով Սպիտակ տան համար «անհասանելի» դառնալ: Թե ինչո՞ւ` այլ խնդիր է: Ենթադրություններ կարելի է անվերջ անել:

Մինչդեռ ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները սրում է գիտակցաբար: Բացառված է, թե նա չի գիտակցում, որ Վաշինգտոնի պատասխանը կլինի «համարժեքորեն» ավելի խիստ: Մնում է մտածել, որ դա արվում է, որպեսզի արտաքին քաղաքական վերակողմնորոշման համար հող նախապատրաստվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ

Հաջորդ գրառումը

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական