Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ, ՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ

17/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր, հոկտեմբերի 17, տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու (Ուկրաինա/Իտալիա), ջութակահար Հայկ Գազազյանի (Հայաստան/Ռուսաստան), կոնտրաբասահար Հայկ Խաչատրյանի (Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:

Համերգի ծրագրում կհնչեն Սերգեյ Պրոկոֆեւի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկի), Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը (մենակատար Հայկ Գազազյան), Սերգեյ Կուսեվիցկու Կոնտրաբասի կոնցերտը (մենակատար Հայկ Խաչատրյան):

Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանն հավաստիացրեց Սերգեյ Սմբատյանը, ընտրված է համերգային պրոֆեսիոնալ եւ բարդ ծրագիր եւ ավելացրեց. «Վաղը կայանալիք համերգին Ալեքսանդր Ռոմանովսկին Հայաստանում ելույթ է ունենալու առաջին անգամ, իսկ ջութակահար Հայկ Գազազյանը հայաստանյան հանդիսատեսին կներկայանա 17 տարվա ընդմիջումից հետո»:

Իսկ Ալեքսանդր Ռոմանովսկին նշեց, որ հաճելի եւ ոգեւորող է իր համար ելույթ ունենալ երիտասարդ երաժիշտների հետ, քանի որ երիտասարդներն ավելի արագ են արձագանքում. նրանք կարող են ընդօրինակել ե՛ւ լավը, ե՛ւ վատը, ուստի շատ կարեւոր է, թե ինչպես ես աշխատում նրանց հետ: Անդրադառնալով Պրոկոֆեւի Դաշնամուրի կոնցերտին` ասաց, որ այն իր սիրած ստեղծագործություններից է. «Պրոկոֆեւն այն գրել է 21 տարեկանում, եւ պետք է ասել, որ իսկական տաղանդն արտահայտվում է որեւէ տարիքում: Այս կոնցերտում մենք կարող ենք տեսնել հեղինակի ստեղծագործական ողջ հզորությունն ու աներեւակայելի ֆանտազիան»:

Շվեյցարաբնակ կոնտրաբասահար Հայկ Խաչատրյանն էլ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ աշխատել է ամռանն Իտալիայում եւ հավաստիացրեց, որ Կուսեւիցկու Կոնտրաբասի կոնցերտը (որի կատարումը ի դեպ երեւանյան պրեմիերա է) լսելուց հետո հետաքրքրություն կառաջանա կոնտրաբասի նկատմամբ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՐՈ ՆԱԳԱՇՅԱՆ. «ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՙ ԵՐԵՎԱՆԻ ՆՄԱՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՂԵՑԿԱՆԱ ՈՒ ՇԵՆԱՆԱ»

Հաջորդ գրառումը

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական