Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՐՔԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ. ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ

11/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տիրում է վախի մթնոլորտը», հավաստիացնում են համալսարանի դասախոսներըՙ հավելելով, որ պրոռեկտորից մինչեւ հավաքարար վախենում են, քանի որ ռեկտոր Արա Ավետիսյանը կարող է առանց պատճառի նրանց ազատել աշխատանքից: «Բուհում ստալինյան ռեժիմ է», ասաց ՀՊՃՀ դասախոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանըՙ հավելելով, որ վերջին 2 տարվա ընթացքում, ինչ Արա Ավետիսյանը ղեկավարում է բուհը, տարբեր հիմնավորումներով 150 հոգու ազատել է աշխատանքից: Աշխատանքից ազատման վերջին հրամանը ռեկտորը ստորագրել է օգոստոսի 29-ին եւ բուհի 34 դասախոսի ազատել աշխատանքից: Բացի դասախոսների կրճատումներիցՙ ռեկտորի հրամանով 25-30 տոկոսով կրճատվել է նաեւ աշխատավարձը: Դասախոսների խոսքովՙ իրենց համբերության բաժակը լցվել է, եւ հոկտեմբերի 4-ին ՀՊՃՀ-ի աշխատակազմը ստորագրահավաք է կազմակերպել ռեկտորի դեմՙ բողոքարկելով կրճատումները: Այս պահին ստորագրահավաքին միացել է 200 հոգի, սակայն, ըստ դասախոսների, ռեկտորի գործողություններին դեմ արտահայտվողների թիվը ավելի կշատանա:

«Պոլիտեխնիկի հաշվին մուտքերը մեծացել են, բայց դասախոսների աշխատավարձերը կրճատվում են: Մենք պահանջում ենք, որ դասախոսներին ցույց տան համալսարանի ռեալ մուտքերը, ֆինանսական կյանքն ավելի թափանցիկ դարձնեն», ասաց դասախոսըՙ հավելելով, որ աշխատավարձի կրճատման հետեւանքով դասախոսներից շատերը հեռանում են բուհից: Մինչդեռ համալսարանը պետության արդյունաբերության համար շատ կարեւոր նշանակություն ունի», ասաց Մանուկյանը:

Թեեւ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Ազատ Միրզոյանի դասաժամերն ու ծանրաբեռնվածությունը չեն կրճատվել, սակայն աշխատավարձը 30000 դրամով կրճատվել է: Միրզոյանը հավաստիացնում է, որ նման վերաբերմունքի համալսարանում շատերն են արժանացել: «Աշխատում ենք նույն ծանրաբեռնվածությամբ, սակայն աշխատավարձը հաշվում են նոր սխեմայով, եւ կրճատվել է»:

Փաստաթուղթը, որ արդեն 200 հոգի ստորագրել են, դասախոսները կներկայացնեն նաեւ նախագահին եւ վարչապետին: Եթե աշխատավարձերը չբարձրացնեն, դասախոսները չեն բացառում դասադուլի եւ գործադուլի անցնելու տարբերակը: Նրանք հավաստիացնում են, որ մի քանի անգամ խնդրի վերաբերյալ զրուցել են ռեկտորի հետ: «Հիմա ամեն ինչ Արա Ավետիսյանի ձեռքում է, նա պետք է երկխոսության եզրեր գտնի դասախոսների հետ, այլապես «Պոլիտեխնիկը կփլուզվի»»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻՑ 4 ՄԼՆ ԴՈԼԱՐԸ ԴԱՐՁԱՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՄԵՂՐԻՆ ԵՎ ԱԳԱՐԱԿԸ ԿԳԱԶԻՖԻԿԱՑՎԵՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՂՐԻՆ ԵՎ ԱԳԱՐԱԿԸ ԿԳԱԶԻՖԻԿԱՑՎԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական