Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՄԱՐՏՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ 75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԸ

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Համերգին մասնակցում էին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, մենակատարների պետական անսամբլը եւ անհատ կատարողներ (դիրիժոր` Զավեն Վարդանյան): Համերգի ընթացքում հնչեցին հեղինակի կամերային ստեղծագործությունները: