Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀՇ-Նՙ ՆՈՐՈՎԻ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶ

09/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Հոկտեմբերի 26-ին կանցկացվի Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը: ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանի փոխանցմամբՙ ցանկանում են քաղաքական ուժը վերականգնել եւ այդ կերպ լրացնել ընդդիմության բացը: Ըստ Զուրաբյանիՙ անվան հետ կապված իրավական խնդիրներ այլեւս չեն առաջանա, արդարադատության նախարարությունից ճշտել ենՙ ՀՀՇ-ն վերանվանվել է ՀԱԿ կուսակցություն, հետեւաբար խնդիրներ չկան:

Ընդդիմադիր գործչի խոսքերովՙ համախմբված ուժեղ ընդդիմություն չեն տեսել, եւ հենց դա է պատճառը, որ ցանկանում են ՀՀՇ-ն վերադառնա քաղաքական ասպարեզ: «Եթե Հայաստանում շարունակվի ընդդիմության այս վիճակը, Հայաստանն ընդհանրապես կգնա կործանման: Տեսեքՙ ԱԺ-ում մի փոքր քվեարկություն էր, եւ որքան հարցերի պատասխանեց այդ քվեարկությունը: Եթե այս պայմաններում երկրում սկսում է գոյություն չունենալ լուրջ ընդդիմությունը, երկիրը դատապարտված է», ասաց Զուրաբյանը, որը նորմալ կգնահատեր իրավիճակը, երբ ընդդիմադիր պատգամավորները հայտարարեին, որ կողմ են քվեարկելու դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի օգտին:

«Բայց երբ հայտարարում են, որ դեմ են եւ մտածում են, թե կլինեն այդ դեմ քվեները ու չի երեւա, թե ով է դեմ քվեարկել: Այս ամենը անլուրջ է», ասաց Զուրաբյանըՙ չընդունելով Նիկոլ Փաշինյանին ուղղված ՀԱԿ-ի մեղադրանքները, որ լուսանկարել է քվեարկության թերթիկը: «Այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, հավանաբար տեղին էր ու անհրաժեշտ, որովհետեւ այլ պարագայում ինքը նույնպես կգտնվեր այն մարդկանց ցանկում, ովքեր ստիպված են համոզել, որ իրենք կողմ են քվեարկել», ասաց նա:

Խոսելով այն մասին, թե ով կարող է խոսել ՀՀՇ-ի անունից եւ ով է այսպես կոչված «բրենդի» կրողը, Արարատ Զուրաբյանն ասաց, որ այժմ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ՀՀՇ անդամ է դարձել կուսակցության ինքնալուծարման օրը: Արարատ Զուրաբյանը հիշեցրեց, որ նա 8 տարի ղեկավարել է ՀՀՇ վարչությունը, 6 տարի էլ եղել է կուսակցության վարչության փոխնախագահը: «Հիմա, եթե Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ ինքը պետք է ներկայացնի այս քաղաքական ուժը, իր իրավունքն է, ես կարծում եմ, որ նորմալ է, թող ներկայացնի նաեւ Լեւոն Զուրաբյանը, որովհետեւ ՀՀՇ-ն բազմաշերտ է, եւ մենք խանդով չենք վերաբերվում սրան», ասաց Արարատ Զուրաբյանըՙ հավելելով, որ կուսակցության կառավարման կանոնադրությունն ու ծրագիրը մինչեւ վերջ հստակեցված չեն, սակայն մեկ բան ակնհայտ էՙ կուսակցությունը «միահեծան կառավարման սկզբունք չի որդեգրելու»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ 100 ԴՈԼԱՐԱՆՈՑՆ ԱՐԴԵՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Հաջորդ գրառումը

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական