Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

08/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական աստղագիտական ընկերություն

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը (Հայաստան) եւ Դեւիդ Սանդերսը (ԱՄՆ), ինչպես նաեւ աշխարհահռչակ հայ աստղագետ Երվանդ Թերզյանը եւ բազում անվանի աստղագետներ աշխարհի ավելի քան 30 տարբեր երկրներից:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը : Նա կարեւորեց միջոցառման անցկացումը հենց Հայաստանումՙ նշելով, որ ոչ բոլոր երկրներին է վիճակված այսօրինակ կարեւոր գիտական միջոցառումների կազմակերպումը. «Սա արդեն 6-րդ դեպքն է, որ Հայաստանում այս մասշտաբի գիտական միջոցառում է տեղի ունենում: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Միջազգային աստղագիտական միությունը վստահում է հայերին եւ տեղյակ է, թե ինչպիսի նվաճումներ ունի մեր երկիրն աստղաֆիզիկայի բնագավառում: Սա պատիվ է»:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսն ուրախություն հայտնեց, որ իրեն բախտ է վիճակվել ներկա գտնվելու այսօրինակ խոշոր միջոցառման. «Արգասաբեր աշխատանքային օրեր եմ մաղթում գիտնականներիդ: Կարծում եմՙ Հայաստանում շատ հարմար պայմաններ են ստեղծված աստղերն ուսումնասիրելու ու հետազոտություններ անելու համար, այդ պատճառով էլ հայ աստղագետները մեծ ավանդ ունեն աստղագիտության զարգացման բնագավառում»:

Ողջույնի խոսք ասացին նաեւ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը , ՄԱՄ 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը եւ Դեւիդ Սանդերսը : Ելույթ ունեցավ նաեւ Երվանդ Թերզյանը :

«Հայաստանը ոչ միայն գեղեցիկ բնության ու համեղ կոնյակի երկիրն է, այլեւ աստղագետների ու գիտնականների երկիր է: Հայաստանը Վիկտոր Համբարձումյանի հայրենիքն է: Ուրախ եմ, որ այսօր ես եւս Հայաստանում եմՙ իմ հայրենիքում: Հույս ունեմՙ գիտաժողովը կնպաստի, որ էլ ավելի շատ երիտասարդներ սկսեն զբաղվել աստղագիտությամբ ու հասնեն այնպիսի խոշոր հաջողությունների, որոնց դեռեւս չենք հասել»,- ասաց պարոն Թերզյանըՙ կարեւորելով անվանի աստղագետներին մեկ հարկի տակ հավաքվելու փաստը:

Հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված ՄԱՄ միջազգային գիտաժողովի բացմանը ելույթ ունեցավ նաեւ Ռուբեն Մարգարյանը ՙ աստղագետի ազգականը: Վերջինս ողջունեց գիտաժողվի մասնակիցներինՙ փոքրիկ բացահայտումներ անելով. «Որոշակի նրբություններ կարեւոր դեր են խաղացել Բենիամին Մարգարյանի ապագա մասնագիտության ընտրության գործում: Օրինակՙ նրանց տան պատշգամբը բարձր դիրք ուներՙ դեպի արեւմուտք, հյուսիս եւ արեւելք նայող շարունակական հատվածներով: Աստղազարդ երկինքը պատշգամբից դիտելը շատ հարմար էր, քանի որ պարզ տեսանելի էր երկնքի տեսանելի մասը: Հարազատները հաճախ պատմում էին, որ պատանի Բենիամինը երեկոյան ժամերին հաճախ էր դուրս գալիս պատշգամբ եւ, անշարժանալով, ժամեր շարունակ հայացքն ուղղում դեպի տիեզերք ու զմայլված նայում հեռավոր լուսատուներին»:

Ի դեպ, գիտաժողովի առաջին օրվա ավարտին անվանի աստղագետները կմեկնեն Էջմիածինՙ տեսնելու Մայր տաճարը եւ ծանոթանալու դրա պատմությանը: Աստղագետները կհյուրընկալվեն նաեւ Մայր տաճարի թանգարանում:

Գիտաժողովին առավել շատ մասնակիցներ են ներկայացել զարգացած աստղագիտական երկրներիցՙ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից: Նախատեսվում է, որ հոկտեմբերի 7-ից 11-ն անցկացվող գիտաժողովի ընթացքում կներկայացվեն 60 բանավոր զեկուցումներ եւ շուրջ 100 պոստերներ:

Հ.Գ. Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998 եւ 2001թթ., եւ 2013-ին անցկացվելիք գիտաժողովը 6-րդն է: Միջոցառման համար նաեւ ինտերնետային էջ է ստեղծվել http://iaus304.aras.am/, որտեղ կարելի է ծանոթանալ միջոցառման մանրամասներին եւ օրվա գլխավոր լրահոսին: Գիտաժողովի ամբողջական ծրագիրը հասանելի է հետեւյալ հղմամբՙ http://iaus304.aras.am/program.html:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Orange-Ը Digitec Expo 2013-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՑԻ ՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՑԻ ՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական