Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Orange-Ը Digitec Expo 2013-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

08/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավարտվեց Digitec Expo 2013 տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Արդեն երկրորդ անգամ այս միջոցառմանը մասնակցող Orange-ն իր տաղավարում այցելուներին առաջարկում էր ծանոթանալ ընկերության մի շարք նորարարություններին:

Ինտերնետի բաժնում Orange-ը ներկայացրեց երկրորդ սերնդի MyFi սարքըՙ ներբեռնման մինչեւ 21.6 Մբ/վ արագության հնարավորությամբ: MyFi-ը 3G+/Wi-Fi մոդեմ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել Wi-Fi ծածկույթ Orange-ի ցանցում ցանկացած վայրում, ինտերնետին միացնել մինչեւ 10 սարքավորում, որոնցից մեկըՙ լարով (համակարգիչ, նոութբուք, սմարթֆոն, Wi-Fi տեսախցիկ, խաղային համակարգ եւ այլն): Հիշեցնենք, որ Orange-ի ցանցը միակն է Հայաստանում, որ իր ամբողջ ծածկույթում հնարավորություն է տալիս ներբեռնման մինչեւ 21,6 Մբ/վ արագություն, իսկ 5 քաղաքներումՙ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում եւ Արարատումՙ մինչեւ 42.2 Մբ/վ արագություն:

Digitec-ում Orange-ը ներկայացրեց նաեւ նոր սերնդի Flybox-ը, որն ինտերնետի եւ ֆիքսված հեռախոսակապի միասնական լուծում է ինչպես տան , այնպես էլ աշխատավայրի համար: Նոր Flybox-ը, որը շուտով կլինի վաճառքում, կունենա արդեն մինչեւ 21,6 Մբ/վ ներբեռնման արագություն եւ եւ Wi-Fi-ի միջոցով ինտերնետին միաժամանակ 32 սարքավորում միացնելու հնարավորություն: Ֆլայբոքսին կարելի է նաեւ միացնել մեկ ֆիքսված հեռախոս եւ այն օգտագործել տան կամ գրասենյակի ֆիքսված հեռախոսակապի համար:

Orange-ի տաղավարի «Խելացի տուն» բաժնում ներկայացված էին լուծումներ, որոնք թույլ են տալիս վերահսկել բնակարանը, գրասենյակը կամ ամառանոցը հեռավորության վրա: Այստեղ ներկայացված է, թե հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգտակար լինել միանգամայն այլ, անսպասելի ոլորտներում: Ներկայացված էր մասնավորապես GSM տեսախցիկը, որը թույլ է տալիս հեռակա կերպով իրական ժամանակում տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում տանը, ամառանոցում կամ խանութում եւ անգամ դիտել անցուդարձը հեռախոսի էկրանին կամ համակարգչով: Մյուս սարքը MyPlug-ն էր, որի շնորհիվ կարելի է հեռավորության վրա կառավարել տան էլեկտրական հոսանքի աշխատանքըՙ SMS-ով միացնել կամ անջատել սարքեր ու համակարգեր, ինչպես նաեւ հետեւել էլեկտրաէներգիայի սպառմանը եւ հեռախոսի միջոցով ստանալ ավտոմատ ազդանշան, եթե օրինակ հոսանքի անջատում է եղել:

«Orange-ը շարունակում է լինել նորարարության խթանիչ ուժը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Մենք ներդնում ենք մեր եւ Orange Խմբի ամբողջ նորարարական ուժըՙ էլ ավելի հարմարավետ դարձնելու մեր բաժանորդների կյանքը: Հեռահաղորդակցության տեխնոլոգիաները հզոր ուժ կարող են լինելՙ օգտագործվելով ոչ միայն որպես կապի միջոց, այլ նաեւ որպես առօրյան կազմակերպելու ու հեշտացնելու գործիքներՙ ամենաբազմազան նպատակներով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ձայնային ծառայությունների ոլորտում Orange-ը ներկայացրեց հեռախոսազանգի HD որակը: Օրանժ Արմենիան աշխարհում երկրորդ օպերատորն է եւ մինչ օրս միակ օպերատորը Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում, որը ներդրել է այս ծառայությունը: Օրանժ Արմենիայից հետո HD որակով ձայնը ներդրվեց նաեւ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ այլուր: HD որակով ձայնն այսօր հասանելի է 60 երկրում եւ տրամադրվում է 78 օպերատորի կողմից, որոնցից 18-ն Orange-ի տարբեր մասնաճյուղեր են: HD որակի ձայն ստանալու համար անհրաժեշտ է, որ եւԲ օպերատորի ցանցն այդ հնարավորությունն ունենա, եւԲ երկու հեռախոսները, որոնցով կատարվում է զանգը: Այսօր HD ձայնը դառնում է որակի նոր չափանիշը, եւ աշխարհում արտադրվող նոր սմարթֆոններն ու ոչ միայն սմարթֆոնները` Alcatel, Apple, Samsung, Nokia, LG, Sony եւ այլ արտադրողների կողմից, մեծամասամբ ունեն HD ձայնի հնարավորություն, որը Հայաստանում հնարավոր է զգալ միայն Orange-ի ցանցում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական