Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏՆԱՎՈՐՎԵՑ

08/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Շուրջ երկտասնամյա տխուր ոդիսականից հետո ի վերջո իր արժանի հանգրվանը գտավ Լենինական-Գյումրու երբեմնի կարեւորագույն մտավորական կենտրոնը:

Քաղաքի հիմնանորոգված պատմական հոյակերտ, եռահարկ շինություններից մեկում երկար սպասված նորամուտը նշեց նախկին քաղաքային կենտրոնական, վերջին տասը տարիներինՙ Շիրակի մարզային գրադարանը: 1860-1913 թթ. կառույց այս շենքի նորոգման-վերակառուցման եւ գրադարանին տրամադրման ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Իր գործունեությունը 1899-1900 թվականներին սկսած, 1941-ին Ավետիք Իսահակյանի անվամբ կոչված գրադարանի շենքը 88-ի երկրաշարժից հետո նորոգվեց ու հանձնվեց Շիրակի թեմի առաջնորդարանին… Դրանից հետո մշակութային օջախը երկար ճանապարհ անցավ, գրքային ֆոնդը տարհանվեց մարզի տարբեր համայնքներ, հիմնականումՙ Անիի տարածաշրջան: Այդ ամենը հետ բերելու համար 18 տարի առաջ որպես գրապահոց հատկացվեց մի տարածք Խրիմյան փողոցի շենքերից մեկի բացվածքում, որտեղ այսքան տարի ստիպված էր գործել նաեւ գրադարանն ամբողջությամբ, գնալով ավելի ծանր ու աննպաստ դարձող պայմաններում:

Այժմ արդեն այդ ամենը մնում է անցյալում: Անցյալ, որն իրոք անհնար կլիներՙ առանց գրադարանի աշխատակիցների կարելիից վեր համբերատարության ու հարգանքի արժանի անսահման նվիրումի…

Շիրակի մարզային գրադարանն այժմ ունի 80 աշխատակից, գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 204 հազար միավոր:

Շիրակի մարզային գրադարանի հանդիսավոր նորամուտին ներկա էին եւ ողջույնի ու շնորհավորանքի խոսք ասացին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Բրունո Սկապինին, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱՆՎԱՆԵԼ»

Հաջորդ գրառումը

ԲԱՑՎԵՑ ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ ԴԻՄԱՔԱՆԴԱԿԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՑՎԵՑ ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ ԴԻՄԱՔԱՆԴԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական