Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎԱՐՏՎԵՑ «ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական-հասարակական գործիչներ, Կոմիտասի արվեստի երկրպագուներ:

Հրանուշ Հակոբյանը նշեց. «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը նպաստեց հայկական Սփյուռքի մշակութային եւ հոգեւոր համախմբմանը Կոմիտասի արվեստի շուրջը: Այս օրերին անգամ ճապոնացու, գերմանացու եւ թուրքի շուրթերից հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները»:

Սեպտեմբերի 26-ից մեկնարկած փառատոնի մասնակից երգչախմբերն ու անհատ կատարողները, ովքեր Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում ելույթներ են ունեցել տարբեր բեմերում, փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես եկան կոմիտասյան կատարումներով:

Աշխարհի 9 երկրից եւ Արցախից ժամանած մասնակիցները հիացրին հանդիսատեսին իրենց կատարումներով: Տպավորիչ ելույթով հանդես եկավ Ասուկա Յոշիզակը Ճապոնիայից, ով հազարամյա պատմություն ունեցող ճապոնական կոտո նվագարանով նվագում էր Կոմիտասից ստեղծագործություններ: Ավստրիայի ներկայացուցիչ Յուհեի Ծուչիդան կատարեց «Հով արեք, սարեր ջան» երգը: Հանդես եկան նաեւ Աննա Մայիլյանը, Շահե Քեշիշյանը Սիրիայից, Գեւորգ Հաճյանըՙ Լիբանանից, «Արարատ» երգչախումբը Իրանից, «Օվսաննա» եւ «Նորահրաշ» երգչախմբերը Ռուսաստանից: Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը եւ ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայկ Սայադյանի` Կոմիտասին նվիրված ալեգորիկ ֆիմը:

Հայ երգարվեստի մի խումբ նվիրյալներ իրենց վաստակի, ինչպես նաեւ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի կայացմանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեցին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, «Կոմիտաս» մեդալով պարգեւատրվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Կարինե Բրուտյանը: ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգեւատրվեցին Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը:

Փառատոնի մասնակից երգչախմբերին եւ անհատ կատարողներին տրվեցին մասնակցության հավաստագրեր եւ հուշանվերներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԳԼԻԱՀԱՅ ՔՐՈՆԻԿ

Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական