Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎԻՔԻ-ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

IDeA հիմնադրամը, որը միավորում է հայտնի գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, ընկերներին ու համախոհներին, որոշել է աջակցել «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը:

Օգոստոսին ստորագրված պայմանագրի համաձայն, IDeA հիմնադրամը աջակցում է «Վիքիմեդիա Հայաստան»-ի այն նախագծերին, որոնք ուղղված են Սյունիքի եւ Տավուշի մարզերում վիքի-նախագծերի առաջխաղացմանը եւ ազատ հանրագիտարանի նախագծերում մարզերի երիտասարդության ներգրավվմանը: Համագործակցության գլխավոր նպատակը հայերեն Վիքիպեդիայի որակական եւ քանակական ընդլայնումն է:

«IDeA հիմնադրամի հովանու ներքո իրագործվում են ռազմավարական բարեգործական նախաձեռնություններ` ուղղված կրթության եւ տուրիզմի զարգացմանը, ազգային ավանդույթների եւ հոգեւոր վերածննդի ապահովմանը: Այս լույսի ներքո մենք կարեւորում են հայերեն Վիքիպեդիայի զարգացումըՙ հայկական ժառանգությունը ցանցային տիրույթում արժանի կերպով ներկայացնելու համար»,- ասել է IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

«Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանն ասել է, որ «IDeA հիմնադրամի հետ համագործակցության այս կարճ ժամանակահատվածում Գորիսում սեմինար էր կազմակերպվել «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի շրջանակներում, որի շնորհիվ երիտասարդները վիքի- նախագծերին մասնակցելու որոշակի հմտություն են ձեռք բերել, իսկ ազատ հանրագիտարանը հարստացել է Սյունիքի եւ Տավուշի մասին պատմող հոդվածներով ու լուսանկարներով»:

Սյունիքի եւ Տավուշի մարզերի ընտրությունը պատահական չէ. այս մարզերում IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախագծերՙ Դիլիջանի միջազգային դպրոցը եւ «Տաթեւի վերածնունդը»:

Հոկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկայանա «Վիքիկոնֆերանս Երեւան 2013»-ը, որը կամփոփի հայկական վիքի համայնքի տարեկան ձեռքբերումները եւ կմշակի վիքի-նախագծերի եւ ազատ բովանդակության զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ:

***

«Վիքիմեդիա Հայաստան»-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013 թ. մայիսին եւ Վիքիմեդիա հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ է: Կազմակերպության նպատակն էՙ խթանել վիքի-նախագծերի տարածումը եւ զարգացումը Հայաստանում եւ տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը: 2013 թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ հայերեն Վիքիպեդիայում կար 97 հազար հոդված:

IDeA հիմնադրամ-ը (Initiatives for Development of Armenia) Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի համար իրականացնում է ռազմավարական բարեգործական նախաձեռնություններ, որոնք ուղղված են ազգային-հոգեւոր եւ պատմական ժառանգության պահպանմանը, վերածնմանը եւ միջազգային ճանաչմանը, կրթության զարգացմանը, մշակութային հարստացմանը եւ ազգի մրցունակության բարձրացմանը: IdeA-ն ստեղծվել է RVVZ հիմնադրամի կողմից, որի հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը եւ Վերոնիկա Զոնաբենդը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԸ 2014-Ի ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ

Հաջորդ գրառումը

«ԼԵԶՎԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԼԵԶՎԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական