Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՎՐԱ ՉԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ

04/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երկու օր է` մերձքաղաքական եւ մերձլրագրողական շրջանակները զբաղված են Զարուհի Փոստանջյանով` ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահին ուղղված նրա հարցի համար (այդ մասին «Ազգը» գրել է): Ազգիս իշխանամետ հատվածը նրա փետուրներն է քամուն տալիս` ամենաթունդ որակումներով եւ հարցադրմամբ, թե ինչպե՞ս կարելի էր մեր չուզողների մոտ վարկաբեկել երկրի խորհրդանիշ նախագահին, այդպիսով` նաեւ երկիրը: Որակումների մեջ անգամ թուրք եւ դավաճան բառերն են հնչել: Այս տեսակետի ընդդիմախոսներն, ընդհակառակը, ճիշտ էին համարում ԵԽԽՎ ամբիոնն օգտագործելը ընդդիմադիր պատգամավորուհու կողմից, քանի որ առերես ուրիշ ոչ մի տեղ այդ հարցը նա չի կարողացել տալ նախագահին: Ընդդիմադիրներից շատերը չեն պաշտպանում Փոստանջյանի քայլը` նկատի առնելով, որ կարելի էր ավելի զուսպ ու բացառապես քաղաքական հարց ուղղել Սերժ Սարգսյանին` էլի երկրի իմիջը նկատի ունենալով, բայց իշխանամետների որակումները չկիսելով եւ ավելի զուսպ կեցվածքով: Համատարած դատափետումը` ընդհուպ բռնության կոչեր էքսցենտրիկ պատգամավորուհու նկատմամբ չկիսելով, նշենք սակայն, որ զուտ քաղաքական հարցը կարող էր զարդարել տվյալ պատգամավորուհուն ու նրա դավանած ուժին:

Մինչդեռ համաձայնեցված թե ինքնագլուխ` նրա հարցը երկրի հետ մեկտեղ իր դավանած ուժին էլ է կպել: Անգամ Փոստանջյանի խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է նշել, թե ինքն այդպիսի հարց չէր տա ԵԽԽՎ ամբիոնից` նա չէր ցանկանա այդպիսով առիթ տալ Եվրոպային մեր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, եւ նաեւ այն պատճառով, որ քաղաքական տարր չկար հարցի մեջ, մինչդեռ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք բարձրացնելու հենց ԵԽԽՎ ամբիոնից:

Փոստանջյանի դիրքորոշումը նրա կուսակցության դիրքորոշումն են համարում ե՛ւ ավագ հանրապետականներ Գալուստ Սահակյանը , Սամվել Նիկոյանը , ե՛ւ նրանց երիտասարդ գործընկերները, նշելով, թե պատասխանատվությունն էլ պետք է կրեն նրա կուսակիցները: Ուրիշները խորհուրդ էին տալիս սպասել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությահն վերադարձին` քայլեր ձեռնարկելուց եւ որակումներից առաջ: Սակայն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այլ կարծիքի էր, երեւում է, քանի որ առանց սպասելու պատվիրակության վերադարձին` նա հայտարարեց Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պավիրակության կազմում փոխարինելու որոշման մասին: Ըստ մամուլի` Զարուհին ձայնի իրավունք է ստացել, քանի որ նրան զիջել է ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, նրան էլ դա հրահանգել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Սամվել Նիկոյանը նկատում էր, որ նման պատասխանատու օր կարելի էր թույլ չտալ Զարուհուն հարց ուղղել: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հատկապես ընդդիմադիրների հարց ուղղելու երեւույթն է ընկալելի ԵԽԽՎ-ում, այնպես որ Հայաստանն այդ մոտեցումը ոչ կարող էր անտեսել, ոչ էլ արգելել: Ուրիշ բան, եթե տեղյակ լինեին հարցի բովանդակությունից եւ փորձեին ընկերական զրույցներով կանխել:

Բոլոր դեպքերումՙ ԱԺ նախագահը երեկվա նիստի հենց առաջին պահին հայտարարեց, թե հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի իր լիազորություններից օգտվելով եւ խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների հետ` մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում: Նա նաեւ իր այդ հայտարարությունը համեմեց մեկնաբանությամբ. «Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ:

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորիՙ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակիցՙ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:

Նաեւ ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք»:

Փաստորեն` Զ. Փոստանջյանի հարցը վիրավորանքի եւ զրպարտության առումով դիտարկելով, այո, այդպիսի որոշում կարող է ընդունվել, մանավանդ եթե նկատի ունենանք արդեն երկու օր Ազգային ժողովում եռացող կրքերն այս ուղղությամբ, հանրապետական երեւելի գործիչների թունդ մեղադրական հայտարարությունները:

Սակայն ռոտացիային չսպասելու եւ հարց տալու համար ԵԽԽՎ անդամին փոխարինելու սկանդալը կարող է նույնքան միջազգային ուշադրություն բեւեռել իր վրա, որքան Փոստանջյանի սկանդալային հարցն` ուղղված Հայաստանի նախագահին, սրան պատրա՞ստ են մեր իշխանությունները: Օրինակ` ազատդեմոկրատական Ալիկ Արզումանյանն ասում էր, թե դիվանագիտորեն սխալ է այդ ձեւով պատվիրակության անդամի փոխարինելը: Ինքը, Զարուհի Փոստանջյանը պատրաստ է պայքարել իր մանդատի համար` խոստանալով Հովիկ Աբրահամյանի հետ իրավական լեզվով խոսել:

Ընդ որում` Փոստանջյանի սկանդալային հարցը, որքան էլ տարօրինակ հնչի, մի քիչ օգնեց հայերիս` տեղեկատվական առումով. երեւի հազարավոր եվրոպացիք կամ այլազգիներ, ովքեր հետեւել էին ԵԽԽՎ նստաշրջանին, սկանդալային հարցի մասին կարդալով` համացանցում բացած կլինեն նախագահ Սարգսյանի ելույթը, որը չիմացողներին շատ լավ մատնացույց է անում եւ Հայաստանը շրջափակող հարեւանին, եւ եվրոպական Ղարաբաղը, եւ մեր նպատակները:

Իսկ ահա Հայաստանում Փոստանջյանի սկանդալի վրա սեւեռվելով` մի տեսակ լավ չեն նկատում Հայաստանի նախագահի ելույթի մի շարք նորությունները, որոնց վերաբերյալ կարելի է հետեւությունների հանգել:

Եթե շրջանցենք այդ ելույթի ավանդական թեմաները, ապա Մաքսային միությանն անդամակցելուց հետո եվրոպական արժեքներով պետական համակարգ ունենալու հաստատակամության եւ ԵՄ-ի` Հայաստանի կարեւոր գործընկեր լինելը վերահաստատելը` Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ մի շարք ենթադրությունների տեղիք է տալիս: Ենթատեքստ ուներ նաեւ, թե միշտ Հայաստանը հայտարարել է Արեւելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության հարթության մեջ դիտարկելուն պատրաստ չլինելու մասին, բայց եւ` նպատակաուղղված շարունակելու է փոխշահավետ գործակցությունը ու չի ընդհատելու ԵՄ-ի հետ ընդլայնված հարաբերություններ ունենալու քաղաքականությունը: Ապա եւ` հավասարակշռել էր, որ Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, մի խոսքով` առանցքային գործընկերների հետ հարաբերությունների եւ շահերի համադրումն էր եւ է Հայաստանի մոտեցումը, կամ, եթե հիշեցնենք, ավելի վաղի «եւ-եւ-ը»: Եվ որ` Ղարաբաը եղել է ու կմնա Եվրոպայի մաս, ԵԽ-ն էլ պետք է ուղղակի շփումներ նախաձեռնի Ղարաբաղի հետ, հակամարտությունների գոտիների համանան փորձը գործածելով: Իսկ դուք կենտրոնացել եք Զարուհու սկանդալային հարցի վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՎԱՐՏԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ

Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀԱՇՏՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ «ԿՈՐՍՏԻ» ՀԵՏ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀԱՇՏՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ «ԿՈՐՍՏԻ» ՀԵՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական