Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏԵՐԵՐԻՆ ԿՈՐՈՇԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

03/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ երկու հանդիպումները: Գյումրիում «Շիրակը» հյուրընկալել էր «Բանանցին»: Առաջնության նախորդ տուրի համեմատ գյումրեցիների կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր դարպասապահ Արթուր Հարությունյանը, որին փոխարինել էր Նորայր Աբրահամյանը: Պահեստայինների նստարանին էր հայտնվել Սերժ Դեբլեն, որը 5 գնդակով «Շիրակի» լավագույն ռմբարկուն է:

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: 25-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրանիկ Բարիկյանը: Սակայն հյուրերից ընդամենը 2 րոպե պահանջվեցՙ հավասարակշռությունը վերականգնելու համար: Գոլն իր օգտին գրանցեց Էդգար Մալաքյանը: Հենց վերջինս էլ 2-րդ խաղակեսում դարձավ հաղթական գոլի հեղինակ: «Բանանցը», հաղթելով 2-1 հաշվով, Երեւանում կայանալիք պատասխան խաղից առաջ լավ հնարավորություն ստացավ դուրս գալու կիսաեզրափակիչ:

Հայաստանի գործող գավաթակիր «Փյունիկն» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատին», որին 4 օր առաջ առաջնության խաղում պարտվել էր 0-1 հաշվով: «Փյունիկը» շատ ակտիվ սկսեց հանդիպումըՙ ձգտելով ռեւանշի հասնել մրցակցի նկատմամբ: Սակայն առաջին խաղակեսում գոլային իրական պահեր ստեղծել չհաջողվեց: Ընդմիջումից հետո 55-րդ րոպեին «Փյունիկին» վերջապես հաջողվեց բացել հաշիվը: Սեփական տուգանային հրապարակից Կամո Հովհաննիսյանը սրընթաց անցում կատարեց մինչեւ հյուրերի տուգանային հրապարակ, գնդակը փոխանցեց հսկողությունից դուրս մնացած Աղվան Պապիկյանին, որը դիպուկ հարվածով գրավեց դարպասը:

Բաց թողած գոլը ստիպեց արարատցիներին գրոհելու մեծ ուժերով: 66-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել Արսեն Բալաբեկյանը, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց: Իսկ ահա 74-րդ րոպեին արարատցիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: «Փյունիկի» տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել: Արարատցիները մի քանի անգամ հարվածեցին դարպասին, եւ միայն 3-րդ փորձից Նորայր Գրիգորյանին հաջողվեց գնդակն ուղարկել ցանցը: «Արարատը» կարող էր նույնիսկ կորզել հաղթանակը, երբ խաղավարտից 3 րոպե առաջ եռաքայլ կոմբինացիայի արդյունքում Ալեքսանդր Ռակիչը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն «Փյունիկին» փրկեց դարպասապահ Գոռ Մանուկյանը:

Այսպիսով գրանցվեց մարտական ոչ-ոքի: Այս մրցակցության ելքը եւս կվճռի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք պատասխան հանդիպումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՏԵՐ ՀԱՅՈՒՀԻՆ

Հաջորդ գրառումը

5 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

5 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական