Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՏԵՐ ՀԱՅՈՒՀԻՆ

03/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՊՈԴՈՍՅԱՆ

[2013167013.jpg]

Հոգեթով ձայնի տիրոջը բեմում փնտրողները անակնկալի են գալիս. սահուն քայլերով անցնում է օրվա հերոսուհին ու դահլիճով ծորում են բանաստեղծի խոսքերը…

Թող մեզ վրա հացենին մեղմ օրորվեր,

Եվ գիշերը թող լիներ խոր ու երկար,

Թող լուսաբացը ճանապարհին մոլորվեր,

Առավոտը թող համառեր ու չգար…

Սեպտեմբերի 14-ի երեկոն նրանն էրՙ Մանուշակ Շիրինյանինը: Նաեւ նրանցն էրՙ Մանուշակ Շիրինյանի միջոցով հայ դասականների հետ վերստին առնչվելու, վերստին գեղեցիկի, սիրո ու սպասումիՙ հավերժական զգացմունքներով ապրելու համար Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հավաքվածներինը:

Մանուշակ Շիրինյանի «Պոեզիայի արահետներով» գրական-երաժշտական երեկոն բացվեց հայ դասականներին նվիրված տեսաֆիլմով: Մեր մեծերը…Նրանք գիտեին գեղեցիկ սիրելու եւ տառապելու արվեստը, գիտեին ճիշտ ապրելու բանաձեւը:

Մանուշակ Շիրինյանն իր գեղեցիկ ասմունքով արվեստասեր հանդիսատեսին մեկ անգամ եւս մոտեցրեց մեծերին, մոտեցրեցՙ լսել տալու գեղեցիկի, վեհի խորհուրդը, եւ դա նրա մոտ հիանալի ստացվեց:

Սեւակ, Շիրազ, Կապուտիկյան, Սահյան… Բառերը Մանուշակ Շիրինյանի շուրթերից հնչում էին որպես բնական ապրումներ, որպես դասական պոեզիան սիրել տալու պահանջ: Այդպես կարող էր միայն արվեստ սիրող, արվեստով ապրող, հոգում զգացմունքների փոթորիկ ունեցող մարդը…

Մանուշակ Շիրինյանի ասմունքըՙ դուդուկի կախարդական մեղեդիների ուղեկցությամբ, հիրավի անմոռանալի պահեր պարգեւեց հանդիսատեսին: Հոտնկայս ծափողջույններ, ծաղիկներ, «բրավո» բացականչություններ ու անկեղծ հուզմունքՙ ահա Մանուշակ Շիրինյանիՙ օրվա ձեռքբերումը: Իսկ ներկաները հեռացան հոգով հարստացած, գեղեցիկ ապրումներով հագեցած: Նաեւ երախտագիտությամբ առ Մանուշակ Շիրինյանըՙ նուրբ հոգու տեր այդ հայուհին, ով իրենց երեկոն դարձրեց հեքիաթային…

Ճաշակով կազմակերպված միջոցառումը, որ անցավ լեփլեցուն դահլիճում, խորհելու տեղիք է տալիս. չզլանանք հաճախ մեր հոգիներին լսելի դարձնել մեծերի խոսքը. նրանք գիտեին ճիշտ ապրելու, գեղեցիկ սիրելու բանաձեւը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄ ԿԻՆՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏԵՐԵՐԻՆ ԿՈՐՈՇԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏԵՐԵՐԻՆ ԿՈՐՈՇԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական