Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՁԱՅՆ ՏՈՒՐ, Ո՜Վ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՒԽՏԱԳՆԱՑ»

03/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Բաքվի պաշտոնական քարոզչամեքենան որոշակիորեն իջեցրել է նշաձողը. վերջին «անկախ սոցիոլոգիական հարցումների արդյունքներով» Իլհամ Ալիեւի օգտին պատրաստ է քվեարկելու ընտրողների ոչ թե 89, ինչպես ավելի վաղ էր «կանխատեսվել», այլ` 81 տոկոսը: ADAM կենտրոնի հարցմամբ, մինչդեռ, ընդդիմությունը «կստանա ձայների 44, իշխանությունը` շուրջ 38 տոկոսը»:

Ամենայն հավանականությամբՙ Իլհամ Ալիեւի նախընտրական գործերն այնքան էլ հաջող չեն: Հակառակ դեպքում Ադրբեջանի ԱԳՆ-ն շատ արտառոց տեղեկատվություն չէր տարածի, որ «Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ բանակցություններ են տարվում, որպեսզի Մեքքա ուխտագնացության մեկնած` Ադրբեջանի քաղաքացիների ընտրական իրավունքները չխախտվեն»:

Ըստ պաշտոնական վիճակագրության, քվեարկության օրը` հոկտեմբերի 9-ին, Սաուդյան Արաբիայում «կգտնվի Ադրբեջանի 4000 քաղաքացի», եւ իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որ նրանք մասնակցեն նախագահի ընտրությանը: Ընդ որում, առայժմ հայտնի չէ, թե ինչպե՞ս է կազմակերպվելու քվեարկությունը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակն այդ առթիվ երեկ պարզաբանել է, որ «Սաուդյան Արաբիայի օրենսդրությամբ Մեքքայում արգելված է քաղաքական բնույթի որեւէ միջոցառում»:

Նշանակում էՙ ադրբեջանցի ուխտագնացները Մեքքայում չեն կարող «կատարել իրենց քաղաքացիական պարտքը»: Մնում է ենթադրել, որ «ընտրական տեղամաս» կբացվի կամ Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպանատանը, կամ հյուրանոցներում: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի, «Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպանատունը փորձում է համաձայնության գալ արաբական կողմի հետ»:

Ընտրողների 80 եւ ավելի տոկոս «ձայներն ստանալու վստահություն ունեցող» իշխանություններին ի՞նչն է ստիպել դիմել նման քայլի, խռովել ուխտագնացների հանգիստը, դիվանագիտական քաշքշուկի մեջ մտնել Սաուդյան Արաբիայի հետ: Մանավանդ որ այդ երկրի օրենքներով Մեքքան, որպես սրբավայր, քաղաքական գործընթացներից դուրս է:

Ենթադրելի է, որ Ադրբեջանում իշխող վարչախմբին հուզում է ոչ թե ընտրողների «իրավունքների խախտումը», այլ` 4000 քվեն: Կասկածից դուրս է, որ եթե դիվանագիտական խողովակներով հաջողվի Սաուդյան Արաբիայում «ընտրատեղամաս» բացել, ապա այդ երկրում Ադրբեջանի դեսպանատունն ամեն ինչ անելու է, որպեսզի ուխտագնացները «միաձայն քվեարկեն երկրի վրա Մուհամմեդ մարգարեի փոխանորդ» Իլհամ Ալիեւի օգտին:

Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները վստահ չեն քվեարկության արդյունքներին: Որպես ապացույց կարելի է վկայակոչել եւս մի արտառոց երեւույթ: Երեկ ադրբեջանական մամուլը տարածել է Դաղստանի առաջնորդ Ռամազան Աբդուլաթիպովի կոչը, որտեղ ասված է. «Հարգելի դաղստանցի հայրենակիցներ` Ադրբեջանի քաղաքացիներ, Ադրբեջանի բոլոր քաղաքացիների համար կարեւոր քաղաքական իրադարձության նախօրեին ձեզ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ աջակցել պետության գործող ղեկավար Իլհամ Ալիեւին` որպես Ադրբեջանի հետագա խաղաղ զարգացման, Ռուսաստանի հետ հետագա համագործակցության ամրապնդման երաշխավորի»:

Սա արդեն վկայում է, որ Իլհամ Ալիեւը որեւէ աջակցություն չունի Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններում: Այլապես Աբդուլաթիպովի օգնությանը դիմելու հարկ չէր լինի: Ընդ որում, սա առաջին դեպքն է, երբ Դաղստանի ինքնավարության ղեկավարությունը միջամտում է Ադրբեջանի ներքաղաքական կյանքին: Դատելով նրանից, որ Դաղստանի առաջնորդն Իլհամ Ալիեւին համարել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի «հետագա համագործակցության ամրապնդման երաշխավոր», նրա կոչը համաձայնեցված է Պուտինի հետ եւ լիովին տեղավորվում է ռուս-ադրբեջանական վերջին բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված ոչ հրապարակային համաձայնությունների շրջանակներում:

Այս կերպ ընդգծվում է նոր իրողություն` Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների քաղաքական կողմնորոշումը կարող է վճռորոշ դեր խաղալ իշխող վարչախմբի վերարտադրությունն ապահովելու գործում: Եվ այստեղ մեծ է Ռուսաստանի դերը: Ինչո՞վ է Պուտինին փոխհատուցելու Իլհամ Ալիեւը նման անթաքույց աջակցության դիմաց` այլ հարց է: Բայց հաստատ ինչ-որ բան էլ պիտի լեզգիների, ավարների համար անի: Չէ՞ որ «պարտքը գեղեցիկ է հատուցմամբ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ. ՈՒՄԻՏ ՔՈՒՐՏԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏ-ԷՍՔԻՋՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական