Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ 7-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

02/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեր թերթի նախկին աշխատակից, գեղագետ եւ մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանը վերջին տարիներին գրքեր հրատարակելուց զատ ծավալել է նաեւ ցուցահանդեսային բուռն գործունեություն` իր գրաֆիկական աշխատանքները ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ արտասահմանում:

Նյույորքյան վերջին ցուցահանդեսից կարճ ժամանակ անց նա իր աշխատանքները կրկին ցուցադրեց Երեւանում, այս անգամ` Բնության պետական թանգարանում, որի ճեմասրահը հաճելի ցուցադրավայր է դարձել շատուշատ նկարիչների համար: Լեւոն Լաճիկյանի նոր ցուցահանդեսը, որ յոթերորդն է նրա անհատականների շարքում, կրում է «Ժառանգություն առանց սահմանների» խորագիրը: Վերջինս լիովին պատշաճում է ցուցադրված գործերի բովանդակությանը: Դրանք ներկայացնում են քաղաքային գողտրիկ տեսարաններ Գյումրուց ու Վենետիկից, Գորիսից ու Փարիզից, Մեղրուց ու Լիոնից:

«Նման համադրությունը,- մեր զրույցում ասաց նկարիչը,- թույլ է տալիս ճիշտ գնահատել ու արժեւորել մեզ հասած հայկական ժառանգությունը, ճշգրտել դրա տեղը համաշխարհային մշակութային համապատկերում»:

Ինչպես ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, պրոֆ. Խաչատուր Ազիզյանը, մինչ իր ստեղծագործությունները մեզ ներկայացնելը Լեւոն Լաճիկյանն արդեն նկարիչ էր, արվեստի մարդ: «Լինելով Նկարիչների միության արվեստաբանական սեկցիայի անդամ,- շարունակեց բանախոսը,- Լեւոնը մեր աչքի առջեւ սահուն անցում կատարեց դեպի գրաֆիկայի աշխարհ` ներկայացնելով իր նուրբ գծանկարները: Նա արվեստագետ է բառիս լայն իմաստով, ով իր ունակությունները դրսեւորում է արվեստի տարբեր ոլորտներում»: Միաժամանակ ցուցադրված աշխատանքներից նա առանձնացրեց «Ծաղկյալ Արարատ» նկարաշարը, որտեղ առկա է ուշագրավ վերաբերմունք մեր սուրբ լեռան գեղանկարչական վերարտադրմանը:

Իրոք, Լեւոն Լաճիկյանի Արարատներն աչքի են ընկնում ոչ միայն ջրաներկի նուրբ կիրառմամբ, այլեւ հեղինակի հանդես բերած բոլորովին նոր մոտեցմամբ: Գտնելով, որ «Արարատ լեռն ինքն արդեն անշրջանակ նկար է», արվեստագետը փորձել է աստվածային այդ կատարյալ ստեղծագործությունը պատկերել ծաղիկների տարբեր տեսակների ոճավորմամբ` ստեղծելով իրականի եւ երեւակայականի գեղեցիկ հյուսվածք:

Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ներկայացված 22 գրաֆիկական աշխատանքներ դիտողի մոտ ակնածանք ու սեր են առաջացնում առ մեր շրջակա բնական աշխարհն ու մարդու ձեռակերտած «երկրորդ բնությունը»` ճարտարապետական միջավայրը:

«Ժառանգություն առանց սահմանների» ցուցահանդեսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ԿԻՆՈՅԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ «ԷՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԸՙ ՄՍԸՐԼՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ «ԷՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԸՙ ՄՍԸՐԼՅԱՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական