Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՎԱՀԵ ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

01/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐԴՈՒՀԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում սեպտեմբերի 30-ին բացվեց գեղանկարիչ Վահե Թեւոսյանի անհատական ցուցահանդեսըՙ «Բու» խորագրով: Ցուցահանդեսին ցուցադրվում է 50 ստեղծագործություն, որոնք արտացոլում են երիտասարդ նկարչի նորարար մոտեցումները, նոր գաղափարների ոգեշնչումն ու քարոզչությունը:

Վահե Թեւոսյանը սկսել է ցուցադրվել դեռեւս 2005 թ.-ից: Սա Վահեի թվով չորրորդ անհատական ցուցահանդեսն է: Նա սովորել է Հ.Կոջոյանի անվան կրթահամալիրում, ինչը ավելի է խթանել Վահեի սերն ու ձգտումը դեպի կեպարվեստը:

2005 թ.-ին Վահեն ընդունվում է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջՙ ուսանելով գեղանկարչության բաժնումՙ գեղանկարիչ պրոֆ. Հրայր Գրիգորյանի արվեստանոցում: Թերլեմեզյանում ուսանած տարիները մեծապես նպաստում են նրա մեջ գեղարվեստական մտքի ու ճաշակի զարգացմանը: Շարունակելով հաստատուն քայլերը դեպի իր ընտրած մասնագիտությունըՙ Վահեն 2011 թ.-ին ընդունվում է Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինըՙ ուսանելով գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանի արվեստանոցում:

Տարիների պրպտումների արդյունքում Վահեն ձեւավորում է իր ուրույն ձեռագիրըՙ գեղարվեստական արտահայտչամիջոցների, կոմպոզիցիոն մտահղացման ու ձեւերի դեկորատիվ մեկնաբանման իր մոտեցմամբ: Իր առջեւ դրված խնդիրները լուծելիս նա փորձում է դրանք արտահայտել ոչ միայն բովանդակության, այլեւ նկարելու ձեւի շեշտադրման ուրույնՙ գունատոնային ու լուսաստվերային ներդաշնակման շնորհիվ: Նկարիչ-պրոֆեսոր Հրայր Գրիգորյանի դիպուկ բնորոշմամբ «Վահե Թեւոսյան գեղանկարիչը իր էությամբ Արարիչի կողմից ծնված գեղանկարիչ ստեղծագործ է. վառ գունային աշխարհի ինքնատիպ նկարիչ, սովորական կապանքներից դուրս, իր մտածելակերպի գեղանկարիչ»:

Շարունակ աշխատելով ու ստեղծագործելովՙ Վահեն արդեն իսկ հարյուրավոր կտավներ է հեղինակել: Նրա կտավները ցուցադրվել են թե՛ Հայաստանի, եւ թե՛ արտերկրի ամենատարբեր ցուցասրահներումՙ հանդիսատեսին ներկայացնելով կերպարվեստում իր նոր գաղափարներն ու լուծումները:

Արվեստաբան Մարինա Ստեփանյանի գնահատմամբ. «Վահե Թեւոսյան. նկարիչ, ում գեղարվեստական կամքն իրեն օգնում է գեղանկարչության լեզվով վերարտադրել այսօրվա իրականության ճնշումը, կոպիտ, անկանխատեսելի, երբեմն հասարակության բարոյական հիմքերին հակասող իրականությունը»:

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ, «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 6-ը: Մուտքն ազատ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՅՖԵՍՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿԱՅԱՑԱՆ «ԿԱՐԻՆԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՅԱՑԱՆ «ԿԱՐԻՆԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական