Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՇԱՐ ԱՍԱԴԸ ԿԵՆԹԱՐԿՎԻ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ԲԱՆԱՁԵՎԻՆ

01/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փոթորկի պահին չի կարելի նավը լքել»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իտալական RaiNews24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը պատրաստ է ենթարկվել քիմիական բոլոր զինանոցների ոչնչացմանը վերաբերող ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւին: Հարցազրույցը զետեղված է հեռուստաալիքի կայքէջում:

«Մենք քիմիական զենքի ձեռքբերումն ու օգտագործումն արգելող միջազգային համաձայնագրին միացանք նախքան ԱԽ-ում բանաձեւի ընդունումը», ընդգծել է Ասադը: Նա Սիրիայի առաջնահերթ խնդիրներն է համարում անհրաժեշտ տվյալների տրամադրումը եւ քիմիական զենքի ոչնչացման արարողակարգի դյուրացումը: Սակայն, նախագահի խոսքերով, քիմիական զենքի որոշ պահեստների դժվար է հասնել «ահաբեկիչների ներկայության պայմաններում»: Բացի դրանից, անհասկանալի է, թե կոնկրետ ինչ ձեւով պետք է ազատվել այդ զինանոցներից:

Ասադը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է թողնել իր պաշտոնը, եթե այդպես որոշի Սիրիայի ժողովուրդը, սակայնՙ 2014 թ. ընտրություններից ոչ շուտ: Նախագահի խոսքերով, «փոթորկի պահին չի կարելի նավը լքել. հարկավոր է այն հասցնել նավահանգիստ»:

ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր 15 մասնակիցները հիշյալ բանաձեւը ընդունեցին սեպտեմբերի 28-ին: Փաստաթղթում նախատեսվում է Սիրիայի իշխանությունների դեմ կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե նրանք չկատարեն առաջ քաշված պայմանները: Բանաձեւը սակայն, ռուսական կողմի պահանջով չի նախատեսում օտարերկրյա ռազմական միջամտություն: Վերջինիս համար հարկ կլինի ընդունել ՄԱԿ-ի ԱԽ-ի առանձին բանաձեւ:

Փաստաթուղթը նաեւ Ասադի կառավարությանը եւ ապստամբներին կոչ է անում սկսել հաշտության բանակցություններ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի խոսքերովՙ ԱԽ-ի բանաձեւի ընդունումը «երկարատեւ սպասումից հետո Սիրիայի վերաբերյալ ստացված առաջին հուսադրող լուրն է»:

ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներից Ռուսաստանն ու Չինաստանը օրինական են համարում Ասադի կառավարությունը, ուստի պահանջում են հակամարտության դիվանագիտական լուծում: Բանաձեւի ընդունումից առաջ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ձգտում էին Ասադի պաշտոնաթողությանը հասնելու նպատակով փաստաթղթում կետ մտցնել ռազմական միջամտության վերաբերյալ, սակայն Մոսկվայի եւ Պեկինի կոշտ դիրքորոշումը խոչընդոտեց դրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԵՐՐԻՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՉՈՒՆԻ. ՆՐԱ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՉՈՒՆԻ. ՆՐԱ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական