Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

28/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Սեպտեմբերի 26-ից աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգի առաջին կետը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի եւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն է եղել: Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Ըստ ԱԳՆ հաղորդագրությանՙ Հայաստանի արտգործնախարարի եւ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հանդիպմանը քննարկվել են 2014թ. ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթությունները:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրել է «Միգրանտ աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»:

Նույն օրը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում Նյու Յորքում տեղի է ունեցել ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարել է կազմակերպությունը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաեւ հոկտեմբերի 4-ին Երեւանում կայանալիք տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին:

Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Նույն օրը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Նալբանդյանը հանդիպել է Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ, ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեղ հայտարարությունը:

Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ հանդիպմանն էլ Նալբանդյանին ներկայացվել է ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ հաշտեցման գործընթացը: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԻՆԴԼԵՐԸ, ԼԵՄԿԻՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական