Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԹԱՆԱՔ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ

28/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ հայկական կողմը այսպես կոչված գնդակը համարում է եվրոպական դաշտում, Եվրոմիության կողմից էլ սպասում են, թե ինչ կասի Հայաստանը: Ամեն դեպքում, Վիլնյուսում Հայաստանի հետ որեւէ տարբերակով որեւէ տեսակի փաստաթղթի ստորագրումը, որին գրեթե չորս տարի պատրաստվում էին Հայաստանը եւ Եվրոմիությունը, նախատեսված միջոցառումների ցանկում չէ:

Սեպտեմբերի 26-ին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկեւիցիուսի հետ Նյու Յորքում հանդիպել են Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հետ: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի համաձայնՙ քննարկել են Վիլնյուսի գագաթաժողովից առաջ իրավիճակը:

Այս հանդիպման մասին տեղեկացնում է նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը: Ըստ վերջինի հաղորդագրությանՙ սեպտեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Նյու Յորք մեկնարկած աշխատանքային այցելության ընթացքում օրակարգի առաջին կետը Քեթրին Էշթոնի, Շտեֆան Ֆյուլեի եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն էր: Հանդիպման ընթացքում, ըստ Հայաստանի ԱԳ նախարարության, արծարծվել են Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Թե Հայաստանն այդ արծարծված աշխատանքներին ինչպիսի մասնակցություն է ունենալու, դժվար է գուշակել, հատկապես որ այդ մասին մամուլի հաղորդագրության մեջ ոչ մի բառ չկա: Այդ մասին նշված չէ նաեւ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, սակայն այլ երկրների պարագայում նշումների առկայությունը վկայում է, որ Հայաստանը Վիլնյուսում, գոնե այս պահի դրությամբ, անելիք չունի` բացի թերեւս զուտ մասնակցության ձեւաչափից:

ԵՀ կայքէջը տեղեկացնում է, որ Էշթոնն ու Ֆյուլեն իրենց գործընկերներին վստահեցրել են Արեւելյան գործընկերության համընդհանրության առնչությամբ` հաշվի առնելով ընդհանուր արժեքներն ու անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու գործընկեր երկրների հանձնառությունը:

«Այս ամենի կոնկրետ արտահայտությունը պետք է լինի Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովը` Ուկրաինայի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման եւ Վրաստանի ու Մոլդովայի հետ համաձայնագրերի նախաստորագրման հետ միասին», ասվում է եվրոպական հաղորդագրության մեջ` ակնհայտորեն բաց թողնելով Հայաստանի պարագան:

Էշթոնն ու Ֆյուլեն ընդգծել են նաեւ ԵՄ վճռականությունը` գտնելու ուղիներ մյուս գործընկերներ (մնացին Հայաստանը, Բելառուսն ու Ադրբեջանը, որոնցից վերջին երկուսի պարագայում Ասոցիացման համաձայնագրին առնչվող ոչ մի քայլ չի արվում- Վ.Պ.) երկրների հետ համագործակցության ամրապնդման համար: Եվրոպացի դիվանագետները շեշտել են, որ Ասոցիացման համաձայնագրերից շահում են ոչ միայն ԵՄ հարեւանները, այլեւ հարեւանների հարեւանները, եւ որ անընդունելի են ճնշումները նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են համաձայնագրեր ստորագրել ԵՄ-ի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ` ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԵՎ ԵՎՐՈՊԱՆ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ԱՄՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ-ՈՒՄ ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԹԻՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական