Հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում սեփական հարկի տակ վերջին հանդիպումն է անցկացնելուՙ հյուրընկալելով Բուլղարիայի ընտրանուն: «Հանրապետական» մարզադաշտում ժամը 19-ին սկսվելիք այդ հանդիպման տոմսերի վաճառքը կիրականացվի այսօրվանից: Արեւմտյան տրիբունայի տոմսի արժեքը 8 հազար դրամ է, արեւելյանինըՙ 5 հազար: Մյուս 2 տրիբունաներում տեղ զբաղեցնելու համար ֆուտբոլասերները պետք է 3 հազար դրամ վճարեն: