Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Սեպետմբերի 25-ին աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբադնյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում:

Նախարարի ելույթին ներկա էին Հարվարդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում եւ հարցերի պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը, սիրիական ճգնաժամի եւ դրա հանգուցալուծման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ՛Նիլի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հեղինակավոր կրթօջախում հայազգի ուսանողների առավել ներգրավման հնարավորությունները:

Հարվարդում նախարար Նալբանդյանը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էռնեստ Բարսամյանին հանձնեց ՀՀ նախագահի շնորհած «Մխիթար Հերացի» մեդալը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Նյու Յորքՙ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: