ԳՅՈՒՆՏԵՐ ՊԻԼԱՐՍԿԻ, ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն
Քաջարան քաղաքի կազմավորման 55-րդ հոբելյանի կապակցությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հիմնական բաժնետեր, «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ» խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին շնորհավորական նամակ է հղել Քաջարանի քաղաքապետարանին, որում, մասնավորապես, նշած է.
Հարգելի քաղաքապետ, սիրելի քաջարանցիներ.
«ՔՐՈՆԻՄԵՏ» ընկերությունների խմբի, անձամբ իմ եւ ընտանիքիս անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզՙ Քաջարան քաղաքի կազմավորման 55-րդ հոբելյանի կապակցությամբ:
Վերջին տասնամյակում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ամենախոշոր ձեռնարկություններից մեկի` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հիմնական բաժնետերը, համոզվել եմ, որ մեր ընկերության հաջողությունները հիմնականում պայմանավորված են քաջարանցիների աշխատասիրությամբ, սկզբունքայնությամբ եւ մասնագիտական բարձր կարողություններով: Քաջարանցիներն իրենց մարդկային նկարագրով արդարացնում են իրենց եւ իմ սիրելի քաղաքի անվանումը, ես հպարտ եմ, որ գործ ունեմ իսկապես քաջ, խիզախ եւ շիտակ մարդկանց հետ:
Քաջարանցիների մի քանի սերունդներ իրենց անգնահատելի ավանդն են ներդրել ոչ միայն Քաջարան քաղաքի, այլ նաեւ մեր ձեռնարկության` ԶՊՄԿ-ի կայացման եւ զարգացման գործում: Մենք միասին դժվարին ճանապարհ ենք անցելՙ չընկրկելով խոչընդոտների, անլուծելի թվացող խնդիրների, նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջ եւ այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր համատեղ ջանքերի եւ Հայաստանի իշխանության ամենօրյա հոգածության շնորհիվ Քաջարանն, իրավամբ, համարվում է Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը:
Հպարտանալով մեր քաղաքի ձեռքբերումներով, համոզված եմ, որ Քաջարանի լավագույն տարիներն առջեւում են: Լիահույս եմ, որ միասին կապահովենք մեր սիրելի քաղաքի կայուն եւ շարունակական զարգացումը: Կանենք հնարավորը, որ քաջարանցիների հաջորդ սերունդները եւս իրենց եւ իրենց երեխաների ապագան կառուցեն Քաջարանում` ապրելով ապահով եւ բարեկեցիկ կյանքով:
«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ» խորհրդի նախագահ,
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (Բադեն-Վյուրտենբերգ) Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս,
Ձեր բարեկամ`