Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԻՐԵՆՑ ԿՈՉՄԱՆԸ

26/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՆԱ ԱՐԱՄՅԱՆ

Մանկավարժական պետական համալսարանի 1-ին կուրսի շուրջ 1600 ուսանողներ ավանդույթի համաձայն այս տարի եւս մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի բակում երդվեցին հավատարիմ մնալ ուսուցչի վեհ մասնագիտությանն ու կոչմանը:

Ապագա մանկավարժներին շնորհավորեց եւ օրհնության խոսք հղեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քիրստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ հայր Վարդան վարդապետ Նավասարդյանը ` փոխանցելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնանքի խոսքը: «Մանկավարժությունը մարդուն բարոյական, իմացական արժեքների մեջ հաստատելու, վերահաստատելու եւ վերաիմաստավորելու մեծ առաքելություն է: Որպես նորանկախ պատմության կերտողներ եւ հայ եկեղեցու ժառանգորդներ` առողջ գիտակցությամբ պետք է կարողանանք առնել առավելագույնը եւ տալ առավելագույնը ապագային»,- ասաց Վարդան վարդապետը:

Ուսանողներին շնորհավորեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը : «Դուք ընդունվել եք համալսարան, դարձել ուսանող, դա իսկական հաղթանակ է: Մանկավարժական համալսարանը ներկայումս ապրում է բավականին լուրջ ու պատասխանատու փոփոխությունների եւ զարգացման ժամանակահատված: Թող լուսավոր լինի ձեր ուղին ուսուցչի պատասխանատու եւ անհրաժեշտ գործունեության մեջ»,- մաղթեց ռեկտորը: Նա խոստացավ անել ամեն ինչ, որ տարիներ անց ուսանողները հպարտությամբ արձանագրեն, որ հենց Մանկավարժական համալսարանի շրջանավարտներն են:

Ապագա մանկավարժներին բարեմաղթանքի խոսք հղեց նաեւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի մանկավարժական կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա-Լիզա Կորկեամակին : Խոսելով Հայկական պետական մանկավարժական եւ Օուլուի համալսարանների համագործակցության մասին` Կորկեամակին նշեց. «Դուք առաջին ծիծեռնակներն եք, որ պիտի տեսնեք ու զգաք մեր համագործակցության արդյունքները: Համագործակցության երկու տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ դուք շատ տաղանդավոր եւ առանձնահատուկ ազգ եք, եւ ձեզ համար կրթության դերը առանձնահատուկ նշանակություն ու կարեւորություն ունի»:

Մասնագիտական կրթության եւ կիրառական մանկավարժության ամբիոնի դոկտոր Շողիկ Ոսկանյանը , կարեւորելով օրվա խորհուրդը, ասաց. «Դուք պետք է դառնաք նորօրյա բարեփոխված դպրոցի հույսն ու ապավենը, ինչպես նաեւ ապագան ու կենսունակությունը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը եղել եւ գոյաբանել է դպրոցի, կրթության եւ դաստիարակության շնորհիվ: Մնացեք շիտակ ու վեհ, եղեք ազնիվ ու բարի, եւ ձեզանով ավելացրեք այս երկրի բարին ու գեղեցիկը: Հետամուտ եղեք բոլոր այն լուսավոր ու վեհ գաղափարներին, որի կրողն ու սերունդներին փոխանցողը լինելու եք դուք»: Իսկ վերջում, ուսանողներին հղելով Խրիմյան Հայրիկի պատգամը, ավելացրեց` արեւի պես նայեք աշխարհին, քանզի կրթությունն ու դաստիարակությունն են կերտում մարդկությունը, դաստիարակում հային եւ մարդուն:

Սեպտեմբերյան այս մեծ եւ հիշարժան տոնակատարությանը առաջինկուրսեցիներին ողջունեցին նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն ու Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը :

Միջոցառումը ամփոփվեց գեղեցիկ համերգային ծրագրով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԻՄ ԱՇԽԱՐՀԸ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲՙ ՕՐԱԿԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ 25 ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՆՏԵՐ ՊԻԼԱՐՍԿԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՆՏԵՐ ՊԻԼԱՐՍԿԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական