Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ 2013»-ԻՆ

Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 24-ից 27-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Սիան քաղաքում կմասնակցի «Եվրասիական տնտեսական ֆորում 2013»-ին: Այս մասին երեկ տեղեկացրել է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը:

Այս տարվա հունիս ամսին Սիան քաղաքի պատվիրակությունը ժամանել էր Գյումրի, եւ այդ այցի ընթացքում երկու քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագիր էր կնքվել, նրանք հռչակվել էին քույր քաղաքներ: Ներկա ֆորումի շրջանակներում նախատեսված է Գյումրու քաղաքապետի ելույթը, ինչպես նաեւ հանդիպումներ տեղի իշխանությունների, համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ: