Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ

20/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Ամառային ընդմիջումից հետո այսօր Գյումրիում վերսկսվում են ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի միջոցառումները: Առաջինը կլինի 88-ի ավերիչ երկրաշարժից ի վեր տնակային պայմաններում գործող համար 6 մանկական երաժշտական դպրոցի շենքի բացումը, որը կառուցվել է միջազգային նախագծով, ռոք անվանի աստղերի գործուն աջակցությամբ: Այսօր Գյումրու Խաչքարերի պուրակում տեղի կունենա նաեւ Արվեստների եւ արհեստների առաջին փառատոնը, որը խոստանում է ուշագրավ նորություն դառնալ քաղաքի կյանքում:

Ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տարածած հաղորդագրության, նշված փառատոնի շրջանակում կտեղադրվեն 25 տաղավարներ, որտեղ կցուցադրվեն տեղացի արհեստավորների, նկարիչների, դարբինների, ոսկերիչների, գորգագործների եւ քանդակագործների ավանդական աշխատանքները: Փառատոնի ընթացքում նաեւ ելույթ կունենան տեղացի երաժիշտներ, պարային համույթներ եւ դերասաններ, կմատուցվեն գյումրեցի խոհարարների պատրաստած կերակրատեսակներ: Միջոցառման նպատակն է ներկայացնել Գյումրու պատմամշակութային արժեքներն ու ավանդույթները, ինչպես նաեւ աջակցել զբոսաշրջային ներուժի զարգացմանը: Փառատոնը կազմակերպում է «Արենի փառատոն» հիմնադրամըՙ ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի», ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի, տարածքային կառավարման նախարարությունների եւ Հայաստանի համայնքների միության աջակցությամբ:

Ակնկալվում է, որ միջոցառումներին կմասնակցի նաեւ հանրապետության նախագահը:

Վաղը քաղաքում կբացվի նաեւ «ԲարՔեմփ Գյումրի-13» ոչ ֆորմալ երկրորդ կոնֆերանսը, որը հանրությանը տեղեկատվական եւ հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաներին, համացանցին եւ նոր մեդիաներին հաղորդակից դարձնելու նպատակ ունի: Ինչպես տեղեկացվել է, նույն օրը կմեկնարկի եւ քանդակի «Կենարար աղբյուր» խորագրով մոտ մեկ ամիս տեւողությամբ միջազգային սիմպոզիումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԻՏԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՆԱԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՈՂՆԱՇԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՈՂՆԱՇԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական