Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ «ՁԳՈՒՄ Է» ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՐԿԱՐ ԱԿԱՆՋՆԵՐԸ

20/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Թուրան» գործակալության վստահելի աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը կարճատեւ այց է կատարել Վաշինգտոն»: Իլհամ Ալիեւի աշխատակազմում այդ տեղեկատվությունը հաստատել են երեկ, բայց հրաժարվել են մեկաբանություններից: Մամեդովի վաշինգտոնյան ուղեւորության նպատակի եւ հանդիպումների մասին պաշտոնապես ոչինչ չի ասել նաեւ ամերիկյան կողմը:

Այդուհանդերձ, «Թուրանը», վերստին հղում անելով միայն իր աղբյուրներին, հայտնել է, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բերնսի հետ: Բանակցությունների որեւէ մանրամասնություն հայտնի չէ: Այս կապակցությամբ սեփական վարկածն է առաջադրել virtualaz.org-ը, որի պատկերմամբ` «Իլհամ Ալիեւը շտապ Վաշինգտոն է գործուղել իր էմիսարին»:

Ընդսմին, լրատվամիջոցը երկու երկրների հարաբերությունների ներկա փուլը գնահատել է «բավական լարված»: Պատճառն այն է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում ադրբեջանական կողմը երկու անգամ շատ գռեհիկ վերաբերմունք է ցուցաբերել պաշտոնական Վաշինգտոնի հանդեպ:

Նախ, Բաքվում փաստացի հրաժարվել են ընդունել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը, որը մտադիր էր ուսումնասիրել Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակը: Ադրբեջանի ԱԳՆ-ն ամերիկյան կողմին «խնդրել է այցը հետաձգել` մինչեւ կավարտվեն նախագահական ընտրությունները»: Նման «խնդրանքը» ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ պետքարտուղարության առջեւ Իլհամ Ալիեւի նախընտրական «խոհանոցի դռները փակելու» որոշում:

Գրեթե միաժամանակ Նախիջեւանի ինքնավարության ղեկավարությունը հրաժարվել է հանդիպել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի տեղակալին` պատճառաբանելով, թե «չափազանց զբաղված են»: Իր հանդեպ նման անհարգալի վերաբերմունքը Վաշինգտոնը հազիվ թե կարող էր չնկատելու տալ, առավել եւս` ներել: Ուստի մեծ է հավանականությունը, որ Նովրուզ Մամեդովը ոչ թե Վաշինգտոն է գործուղվել, այլ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական Բաքվի «երկար ականջները ձգելու» նպատակով բացատրություններ է պահանջել, եւ Իլհամ Ալիեւն ստիպված է եղել «զոհաբերել» աշխատակազմի ղեկավարի տեղակալին :

Հակառակ դեպքում նախընտրական քարոզարշավի «տրամաբանությամբ» Ադրբեջանում իշխող վարչախումբը ջանք չէր խնայի` Մամեդովի վաշինգտոնյան ուղեւորությունը ներկայացնելու որպես «ԱՄՆ կառավարության կողմից Իլհամ Ալիեւին լիակատար աջակցության եւս մի դրսեւորում»:

Չի բացառված նաեւ, որ Նովրուզ Մամեդովը Վաշինգտոնում ստիպված է եղել բացատրություններ տալ Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղեգծում Պուտինի այցից հետո նկատվող «տեղատվության» շուրջը: Ամերիկյան կողմի համար, ամենայն հավանականությամբ, առնվազն պիտի «անհասկանալի» լինի Սիրիայի եւ Իրանի հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը:

Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանը բազմիցս հավաստիացրել է, որ «տարածաշրջանային անվտանգության հարցերում ԱՄՆ-ի դաշնակիցն է», սակայն գործնականում Իլհամ Ալիեւը խնդիր ունի լուծելու երրորդ ժամկետով «վերընտրության» հարցը եւ հանուն այդ նպատակի զգալի զիջումներ է արել Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում:

Ավելի վաղ մենք ենթադրել էինք, որ Իլհամ Ալիեւի համար «պարտամուրհակներ մարելու» ժամանակը կգա նախագահական «ընտրություններից» հետո: Ինչպես կարելի է ենթադրել, Վաշինգտոնում մտադիր չեն այդքան երկար սպասել եւ արդեն իսկ «հաշիվ են պահանջում»: Ադրբեջանում իշխող վարչախումբը հայտնվել է, մեղմ ասած, անհարմար կացության մեջ: Թերեւս այդ պատճառով է, որ Նովրուզ Մամեդովը «շփոթել է» Բաքվի ճանապարհը. երեկ նա Վաշինգտոնից ուղեւորվել է Անկարա` ամենայն հավանականությամբ հայցելու Թուրքիայի միջնորդությունը` Վաշինգտոնի հետ «ծագած տարաձայնությունները հարթելու» հարցում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՔԼԻՄՔԵԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՉԻ ՏԱԼԻՍ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՔԼԻՄՔԵԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՉԻ ՏԱԼԻՍ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական