Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐԴԱՆԻ ԳՈԳԻՆՅԱՆ

ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգիկենտրոն» ՊՈԱԿ¬ի կոլեկտիվ

71 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետությունում հայտնի հիդրոերկրաբան Ալեքսանդր Վարդանի Գոգինյանը:

Ալեքսանդր Վարդանի Գոգինյանը ծնվել է 1942թ. օգոստոսի 1-ին Վրաստանի Գորի քաղաքում:

1949-1959թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի թիվ 20ՙ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը:

1959-1964թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը:

1964թ.-ից աշխատել է երկրաբանական վարչության հիդրոերկրաբանական ծառայություններում:

1989թ.-ից աշխատել է ջրային տնտեսության նախարարությունում:

Սկսած 1995 թ.-ից նա զբաղվել է ՀՀ հանքային ջրերի ուսումնասիրություններով, սկզբումՙ «Հայհանքջուր» շահագործական արտադրական ձեռնարկությունում, իսկ հետագայումՙ ՀՀ բնապահպանության նախարարությունում:

2008թ.-ից մինչ ցավալի մահը Ա.Վ.Գոգինյանը աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգիկենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես բաժնի պետ: Իրողջ աշխատանքային գործունեության ընթացում նա ջանք ու եռանդ չի խնայել« որպեսզի շահագործվող հանքավայրերի հանքային ջրերը պահպանեն իրենց որակական եւ քանական ցուցանիշները: Հատկապես ակնհայտ են Ա.Գոգինյանի ջանքերը «Արզնի» հանքավայրի պահպանության« հանքային ջրի հանքաջրաբուժական հատկությունների պահպանման գործում:

Ալեքսնադր Գոգինյանի գործընկերներնիրենց ցավակցություն են հայտնում նրա մերձավորներին եւ հարազատներին: Նրա վառ հիշատակը միշտ կմնա բոլորի սրտերում որպես սիրված, բանիմաց, մարդկային բարձր արժանիքներով օժտված գործընկեր:

Ա. Գոգինյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2013թ. սեպտեմբերի 19-ին Երեւանի Տպագրիչների 8 շենք, բնակարան 20 հասցեում, իսկ հուղարկավորությունըՙ 2013թ. սեպտեմբերի 20-ին ժամը 14-ին նույն հասցեից: