Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՈՇՈՒՄ ՊԵՏՔ Է ԿԱՅԱՑՆԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

18/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախագահ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտարարությունից հետո մեկ շաբաթ հետեւելով մեր քաղաքական դաշտի իրարամերժ ու շփոթված պահվածքինՙ մի շարք հետեւությունների հանգեցինք: Մեր քաղաքական դաշտը պարզապես բանի պետք չէ («նեգոդնի» Է` մի լավ խոսք կա զինվորական գործում): Գիտե՞ք ինչու: Որովհետեւ արդեն ոչ մեկ տարի է, ինչ լրատվամիջոցների մակարդակով գոնե խոսվում է, թե Հայաստանն, այնուամենայնիվ, ի վերջո ընտրություն անելու է եվրոպական եւ ռուսական ուղղությունների միջեւ, ու խելքը գլխին քաղաքական ուժն իր ներսում վաղուց պետք է վերլուծած լիներ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական ու անգամ մշակութային մինուսն ու պլյուսը երկու ուղղությամբ ու պատրաստ տեսակետ ունենար երկու տարբերակների համար էլ: Ու եթե անգամ երրորդ տարբերակը, այսինքն` զուգահեռ երկու ուղղությամբ հարաբերվելն էր հնարավոր համարվում (եվրոինտեգրում, հետն էլ ռուսական շուկայում Հայաստանի տնտեսաքաղաքական գործունեության ընդլայնում), ուրեմն այս երրորդ տարբերակի հնարավորությունները եւս պիտի ստուգվեին, դրական-բացասականը բարձրաձայնվեր: Նման բան մինչեւ սեպտեմբերի երեքը տեղի չունեցավ: Մերոնք ծուլորեն հորանջում էին օլիգարխների ու տարբեր բարձրաստիճանների կնունք-ծնունդ-հարսանիքների արանքներում կարճ խումարներին մի կերպ ուշքի գալով, եթե լրագրող զանգեր` մի ինչ-որ անկապ եւ հնարավորինս անորոշ բան էին փնթփնթում, ձեռքի հետ էլ զայրանալով, թե իրենց հոգնած-դադրած հոգուց ի՞նչ են ուզում էս պարապ, նյութ չունեցող լրագրողները: Լավագույն դեպքում համակարգչով շարիկ էին գլորում, վատագույն դեպքում` հաշվում անցած եւ մոտակա հարսանիք-կնունքից յուրյանց բիզնեսին հասած վնասի չափը կամ մի անկապ ընկերոջ հետ գնում «հաց ուտելու» եւ հանգստանալու իրենց առօրյա «չարքաշ» քաղաքական առօրյայից: Մինչեւ որ պայթեց սեպտեմբերի երեքը, ու մերոնք ոչինչ չէին կարողանում ձեւակերպել, քանի որ կոնսուլտացիա անողը դեռ հետները չէր խոսել, ու անգամ Լֆիկ Սամոյի նման կարճուկոնկրետ չէին կարողանում ասել` «Մեր նախագահն ինչ անում է` ճիշտ է անում»: Խեղճ, շփոթված քաղաքական դաշտ:

Բայց առավել ցավալին ուրիշ բան է. եթե մեր քաղաքականները չունեն պատասխանը` որն է Հայաստանի ճիշտ ընտրությունը, սովորական մարդիկ էլ չունեն, եւ լրագրողներս էլ չունենք, ահա սա է վատը:

Այս դեպքում` առաջին դիտարկումն ուղղված է լրագրողներին: Դիտարկում էլ չէ, խնդրանք` մի արեք այդ բանը, մի առաջ տարեք թելադրվող տեսակետը, եթե համոզված չեք, որ միակ ճիշտն է: Բոլոր հարցերում, բացառապես բոլոր, հնարավոր է արդարացում գտնել, երբ ֆինանսավորողի, հովանավորի, կամ իշխանության տեսակետն ես առաջ տանում, դե, ֆինանսական եւ այլ կարգի կախումներ կան կախված ես նրանից: Քանի որ առուծախի, բիզնես-հետաքրքրությունների այս ժամանակում որեւէ լրատվամիջոց չի կարող ինքնածախսածածկել, չի կարող մրցակից դառնալ հզոր քաղաքական կամ բիզնես հովանավոր ունեցող լրատվամիջոցներին, որոնց տրվում է ամեն ինչ, միայն թե կորպորատիվ շահն առաջ բրդեն: Բայց երբ խոսքը հասնի երկրի անվտանգությանն ու ճանապարհի ընտրությանը, մի՛ արեք այդ բանը: Եվ պետք չէ միայն այս պահին բարձրաձայնել, որ տասը տարի հետո Հայաստանը կոնյակ չի վաճառելու ներքին շուկայում, ժամանակին խելք ունենայիք` մեր կոնյակի գործարանն ինքներդ աշխատեցնեիք, եթե անորակ կոնյակ եք արտադրում ու մրցակցությանը չի դիմանում, մենաշնորհն էլ օտարին եք տվել, ո՞ւմ եք բողոքում… Կամ հանկարծ ու հիշել են բոլորը, որ ռուսական շուկան է Հայաստանի ամենամեծ շուկան, որ իրենց բիզնեսը չի կարող կանգնել, իսկ Մաքսային միությունը չընտրելը հղի է շուկայի կորստով. եղբայր, մինչեւ Միությանն անդամակցելը քո բիզնեսի իննսուն տոկոսը արտահանում էիր Ռուսաստան, էլի արտահանիր, ու քո բիզնեսով Հայաստանի ընտությունը մի պայմանավորիր: Կամ` մի վատաբանիր Եվրոպան… հանուն Ռուսաստանի, եւ ընդհակառակը, մի վատաբանիր Ռուսաստանը հանուն Եվրոպայի: Այսինքն` մեկը որպես մահակ մի օգտագործիր մյուսի դեմ, իսկ ամենակարեւորըՙ Հայաստանի ճանապարհի ընտրությունը ոչ թե օլիգարխների ընտրությունը պետք է լինի, նրանց բիզնես շահի թելադրանքը, այլ ողջ Հայաստանի հեռանկարային ընտրությունը, եւ առաջին հերթինը` հասարակ հայ մարդկանց ընտրությունը: Օլիգարխների բիզնես շահը մեզ ի՞նչ:

Վերջին անգամ Հայաստանն ընտրություն է կատարել 1988 թվականին: Ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե ամեն ինչ տեղի է ունեցել առանց արտաքին ուժերի միջամտության, սակայն երկրին նվիրված մարդկանց եւ ամենակարեւորը` հայերի ճնշող մեծամասնության ընտրությունն է եղել անկախությունը: Եվ ոչ մի անհատ, անհատների ոչ մի խումբ, ովքեր ուզում է լինեին նրանք, հայերի լայն շրջանակի աջակցությունը չստանալով` երբեք չէին կարող ինչ-որ որոշում կայացնել:

Իհարկե, դեր ունեցան այն ողջ երեսպաշտությունն ու կեղտը, որ կուտակվել էին խորհրդային բարքերի արդյունքում, ու չնայած բոլորը` անբաններն ու ընդունակները հավասար ինչ-որ նվազագույն գումար էին ստանում, որով գոնե սոված չէին մնում, սակայն հոռի բարքերն ու ազգային ինքնության մեջ նահանջները հատկապես Հայաստանում եւ Արցախում բերեցին նրան, որ հայ հանրույթի լայն շերտերն ի վերջո ընտրություն կատարեցին:

Այս բոլորը հիշում է նաեւ մեր երկրի ներկա ղեկավարությունը: Ի՞նչ կարելի էր արձանագրել վերջին տարիներին: Երեք տարի խոսում էին եվրոինտեգրացումից, ինչ-որ բարեփոխումներ էին իրակացնում, պետությունը տանում էին եվրոստանդարտների դաշտ, բայց հայ հանրության լայն մասն անհաղորդ էր դրանից, նա չէր հասկանում` եվրոինտեգրումն ի՞նչ է բերելու իր ընտանիքին, ու հայերի ձեռնհաս մասը չէր սպասում այդ ամենափրկիչ եվրոինտեգրմանը` արտագաղթում էր, որ երկրից դուրս իր ընդունակություններն օգտագործի եւ ընտանիք պահի:

Հիմա գանք Հայաստանը փոթորկած սեպտեմբերերեքյան հայտարարությանը: Էլի նույն կերպ, դեռ ոչինչ չկա, տարբեր շահեր ունեցող մարդկանց խմբեր` գործարարներ եւ այլք միանգամից վրա են տվել այդ գաղափարը ներդնելուն, խոսում են բիզնես շահերից, անվտանգությունից: Իսկ լայն հանրույթն ի վերջո չի պատկերացնում, թե այդ հեռավոր Միությունը մտնելո՞ւ է իր ընտանիք, օգնելո՞ւ է իրեն, որ չարտագաղթի ու մնա հայրենի հողի վրա, արդյո՞ք այդ եւ մյուս` Եվրասիական միությունը խորհրդային` մտրակի եւ բլիթի քաղաքականությունը լավ յուրացրած եւ դեռեւս իրենց պաշտոններին երեսուն տարի մնացած շատ ռուսների համար սովետիզմը քայլ առ քայլ վերականգնելու փորձ չի լինելու հետագայում:

Բոլոր դեպքերում մեկ կամ մի քանի մարդ այդ տեսակ հարցերը Հայաստանի համար չի կարող լուծել, սա, կարծում եմ, հասկանում են ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի ղեկավարները: Եթե մի գաղտնի նպատակ կար սեպտեմբերերեքյան հայտարարության տակ, ընդ որում` կարճաժամկետ էֆեկտի, լավ, իսկ եթե երկարաժամկետ ընտրություն է լինելու, սա պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը: Իսկ հայ հանրության լայն շերտերի, կարելի ասել` մեծամասնության աջակցությունը չունեցող որեւէ մեկը կամ որեւէ խումբ այդ կարգի հարցեր չի կարող լուծել: Շատ ջրեր պետք է հոսեն նման ընտրությունը կատարելու եւ այն դե ֆակտո դարձնելու համար: Այնպես որ` պետք չէ շփոթվել, պետք չէ ամեն ինչ կամպանիայի վերածել, հանգիստ, սառը եւ տեւաբար պետք է նայել խնդրին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԱՌԱՋԻՆ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ. Vatican Insider

Հաջորդ գրառումը

ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական