Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԵՎ ԱԿՆՈՑՆԵՐ

14/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերհիշենք, թե ինչպես կորցրեցինք Ֆլորա Մարտիրոսյանին: Երգչուհին վիրահատվել էր Լոս Անջելեսում, ասում էին, որ ամեն ինչ հաջող է անցել, որդին խոստանում էր, որ հաջորդ օրը երգչուհին դուրս կգրվի… Բայց հաջորդ օրը ինչ-որ վատ բան կատարվեց, ու Ֆլորա Մարտիրոսյանը վախճանվեց… Կյանք է, պատահում է… Հիմա պատկերացնենք, թե այդ դժբախտությունը կատարվել էր նույնությամբ, բայց … Հայաստանում, ինչը նույնպես հնարավոր էր: Անպայման մի ձայն կլսվեր ինչ-որ մի տեղից, ու շատ թերթեր ու կայքեր հաճույքով կկրկնեին, ջանալով տպավորություն ստեղծել, թե դա առաջինն իրենք են ասել: Իսկ ձայնի ասածը կլիներ մոտավորապես հետեւյալը. «Ասում էի, չէ՞, էս երկրում բժիշկ-բժշկություն չկա, դիպլոմները փողով են բաժանվում: Մի խոսքով, երկիր չէ ու չի դառնա»: Բայց քանի որ դեպքը կատարվել էր ԱՄՆ-ում, ապա ասածս վայնասունը չբարձրացավ, ու բուժող բժշկի նկատմամբ քրեական գործ, որքան տեղյակ եմ, չհարուցվեց…

…Մի օր ծանոթս կասկած հայտնեց, թե իրենց կյանքը փոխվել է դեպի լավը 1990-ականների առաջին կեսի համեմատ: Ես միայն մի բան հիշեցրի. այն օրերին նրանց հեռախոսը կամ օրերով չէր աշխատում, կամ աշխատում էր` երբ խելքը փչեր: Իսկ հիմա նրա տան ամեն անդամը իր շարժական հեռախոսն ունի, ասել է թե այդ չորսհոգանոց ընտանիքում հիմա հինգ հեռախոս կա նախկին կասկածելի մեկի փոխարեն: «Բա էսքան թանկ գա՞զը»,- ասաց բարեկամս: Մոռացել էր, որ այն օրերին գազ բոլորովին չկար:

Եվ վերջինը: Մի անգամ մի ջահել տաքսիստի հետ զրույցում նրան հայտնեցի, որ Պակիստանում (70-միլիոնանոց երկիր է, կատակ չէ) շատերն օգտագործում են եզնասայլեր: Զրուցակիցս լրջորեն հարցրեց. «Բա ինչո՞ւ ավտո չեն առնում», ճիշտ ինչպես թագուհի Մարիա-Անտուանետան ապստամբած ժողովրդի մասին ասել է. «Հաց են ուզում, թող կարկանդակ ուտեն»: Ես հասկացա, որ ըստ զրուցակցիս պատկերացման, բավական է Հայաստանից դուրս ոտք դնել, ու էլ չես գտնի մի մարդու, որը այնքան աղքատ է, որ մի ավտոմոբիլ չի կարողանա գնել: Նման բան, նրա կարծիքով, հնարավոր է միայն Հայաստանում, որը, հետեւաբար, աշխարհի ամենավատ երկիրն է կամ առնվազն ամենավատերից մեկը:

Սեփական երկրին այսպիսի սեւ ակնոցով նայելը այս օրերում շատ տարածված է: Շատերս նկատած կլինենք այսպիսի դիտարկումներ, որոնք կարելի է ընդհանրացնել հետեւյալ կերպ, այն, ինչ արվում է Հայաստանում, վատ է, իսկ դրսում… Ո՞վ չի լսել օրինակ, այսպիսի արտահայտություն. «Տեսա՞ր ինչ արեց Պուտինը (Օբաման)»: Ու փոխարենը` «տեսա՞ր մեր էշերն ի՜նչ արեցին»:

Նման սեւ ակնոցը սեփական երկրի նկատմամբ կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան ակնկալվում է:

Այս կառավարությունը, որքան հասկանում եմ, նպատակ ունի իրագործել ու արդեն իրագործում է հետեւյալ նպատակները.

Ներդրումերի խրախուսում

Ազատ (այսինք չհարկվող) տնտեսական գոտիների ստեղծում:

Առաջին անգամ կառավարության մասնակցություն որոշ տնտեսություններում:

Կուտակային կենաթոշակային համակարգի արմատավորում:

Հայաստանի ելք միջազգային պարտքային շուկա:

Ատոմակայանի նոր բլոկի կառուցում:

Խոշոր ձեռնարկություններում արտաքին աուդիտի ներմուծում:

Եվ այլն…

Որքան հասկանում եմ, այս նպատակներից յուրաքանչյուրի իրագործումը մեծ նվաճում է: Ու Հայաստանի բնակիչները այս ամենի մասին պարզապես չգիտեն: Փոխարենը լավ գիտեն «մեր էշերը» արտահայտությունը: Այնպես որ վտանգ կա, որ երկրի բնակիչները բացասաբար կդիմավորեն իշխանությունների ձեռնարկած ցանկացած փոփոխություն, ինչքան էլ դրական նվաճումներ պարունակի: Մանավանդ որ իշխանությունները հանցագործության հետ սահմանակից հիմար քայլեր նույնպես անում են. հիշենք միայն Երեւանի տրանսպորտի վարձի ավելացման պատմությունը:

Այս վտանգի համար առաջին պատասխանատուն կառավարությունն է, որի անդամները մահացու վախ ունեն ամփոփիչ ասուլիսներից (ինքը` վարչապետը, այդպիսի ասուլիս վերջին անգամ տվել է, եթե չեմ սխալվում, 2009 թվականին): Տղամարդկայի՛ն ասուլիս, հաջողությունների, նաեւ անհաջողությունների, թվարկմամբ, առանց վախենալու, թե լավ հարց չեն տա:

Իսկ երկրորդ պատասխանատուն լրատվամիջոցներն են, որոնք լիովին տարվել են առօրյա խնդիրներով, ու պարզապես չունեն այնպիսի կադրեր, որոնք ի վիճակի են վերլուծել առկա տվյալները: Ահա բնորոշ օրինակ. անցյալ տարվա` 2012 թ. վերջում, հրապարակվել են պաշտնական տվյալներ, ըստ որոնց, նախորդ` 2011 թվականին, Հայաստանի ընտանիքների 35 տոկոսը համարվում էր աղքատ: Ի դեպ, դա մի փոքր պակաս էր, քան դրան նախորդած 2010 թվականին: Ավելի թարմ տվյալներ առայժմ չկան: Այդպիսին են մեր հնարավորությունները. Համաշխարհային բանկի օժանդակությամբ ամեն տարի անցկացվում են հարցումներ, որոնք վերլուծվում են հաջորդ տարում, եւ արդյունքերը հրապարկվում են տարվա վերջում: Եվ այսպես, 2011 թվականին մեր ընտանքների շուրջ մեկ երրորդը աղքատ էր: Ինչպիսի՞ն էր վիճակը 2012 թվականին, առավել եւս` ներկա, դեռ չավարտված, 2013 թվականին, ոչ ոք չգիտե: Իսկ հիմա մտաբերեք, թե քանի անգամ եք լսել «Հայաստանի բնակչության կեսը այսօր աղքատ է» ու նույնիսկ` «ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի բնակչության կեսից ավելին աղքատ է»: Որտեղի՞ց են վերցված այդ թվերը: Ոչ ոք չի ասի: Լրագրողները միայն գիտեն, որ պետք է կրկնել «տնտեսական ակտիվության ցուցանիշ» կոչվող հիմարությունները (ինչո՞ւ է Հայաստանը, միակ պետութունն ամբողջ աշխարհում, հրապարակում այդ թիվը, հայտնի չէ): Իսկ Հայաստա՞նը: Նրա մասին գիտեն` ինչքան վատ ասես, այնքան լավ: Միշտ կգտնվեն «փորձագետներ» ու «վերլուծաբաններ», որոնք դա կհաստատեն: Բայց արի ու տես, որ դրանց թվում չգտնվեց մեկը, որ լրագրողներին կբացատրեր, որ Վիլնյուսում Հայաստանը չէր էլ ստորագրելու (անգլ. sign, ռուս.) որեւէ փաստաթուղթ, այն միայն նախաստորագրելու էր (անգլ. initialize, ռուս.) Ասոցիացման համաձայնագիրը, այսինքն, կատարելու էր բոլորովին ուրիշ մի գործողություն. Բուն ստորագրումը, եթե տեղի ունենար (հիմա արդեն պարզ է, որ դժվար թե), սպասվում էր ոչ վաղ, քան երկու տարի անց: Քանի՜-քանի թյուրմացություններ առաջացան այն պատճառով, որ այդ երկու հայերեն բառերը նույն արմատից են:

Իհարկե, առաջին հերթին մեղավոր է Հանրապետականը, որի աշխատաոճը չի ենթադրում բնակչության իրազեկում (այդ տեսակետից Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարությունն ու ուղեվարձի թանկացման փորձը նույնական են): Ցավոք, մեր ընդդիմադիր կուսակցություններն ավելի ապաշնորհ եղան, քան կարելի էր սպասել: Բայց, կրկնում եմ, այս ամենն այնքան էլ անվտանգ չէ:

Հիշենք, երբ Եգիպտոսում բարձրացավ ժողովրդական շարժումների առաջին ալիքը, բոլորին մի հարց էր հետաքրքրում. իսկ ո՞վ է դրա ղեկավարը: Ղեկավարն այդպես էլ չգտնվեց. շարժումն ինքնաբուխ էր: Ես հաճախ մտածում եմ. արդյոք նույնը մեզ չի՞ սպասում այս օրերին, երբ սեւ ակնոցով լինելն է ընդունված:

Կայունությունը պետք է բոլորիս:

P.S. Հաղորդվեց, որ ըստ ՄԱԿ-ի Երջանկության ցանկի, Հայաստանի բնակիչները աշխարհում միայն 128-րդն են: Սեւ ակնոցների հետ դա զարմանալի չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ` ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԽՏԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է 11 ՏԵՂՈՎ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական