Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՕՋԱԼԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆ Է

14/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Moderator.az-ի փոխանցմամբՙ այդ մասին անձամբ հայտարարել է քրդերեն «Դիպլոմատ» թերթի գլխավոր խմբագիր Թահիր Սուլեյմանովը: «Ես հպարտանում եմ Օջալանի հետ հարազատությամբ եւ նրան համարում քրդական ազատագրական շարժման առաջնորդը»,- ասել է Սուլեյմանովը:

Նրա գնահատմամբՙ Ադրբեջանում Թուրքիայից «ֆինանսավորվող որոշ շրջանակներ իրեն համարում են անջատողական` նկատի ունենալով Օջալանի հանդեպ համակրանքը»: Սուլեյմանովը հստակ պնդել է, որ իր «պապը եւ Օջալանի հայրը զարմիկներ են», եւ ինքը «չի կարող չցանկանալ, որ նրան ազատ արձակեն թուրքական բանտից»:

Իրավիճակի նրբությունն այն է, որ Թահիր Սուլեյմանովն առաջադրվել է Ադրբեջանի նախագահի թեկնածու: Այսինքն, Ադրբեջանում պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է մեկը, որ ոչ միայն չի թաքցնում, որ ազգությամբ քուրդ է, այլեւ հրապարակային հայտարարություն է անում Թուրքիայում «ահաբեկչական եւ անջատողական գործողությունների» մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանի հետ արյունակցական կապի մասին:

Ավելի վաղ Սուլեյմանովը հայտարարել էր, որ նախագահի թեկնածու է առաջադրվում, որպեսզի ցույց տա, որ Ադրբեջանի քրդերը «հանդես են գալիս հանուն ադրբեջանական պետության»: Երեկվա նրա հայտարարության մեջ, սակայն, այդ նպատակադրվածությունը հիշատակված չէ: Սուլեյմանովը նշել է, որ Ադրբեջանում «պաշտոնական տվյալներով 13 000 քուրդ է բնակվում», սակայն իրեն կհաջողվի հավաքել «նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ 40 000 ստորագրություն»:

Այդ կերպ նա կարծես հասկանալ է տվել, որ իրականում Ադրբեջանում ավելի մեծ թվով էթնիկ քրդեր են բնակվում, եւ ընդգծել, որ, իրենց տվյալներով, «քրդերը 2,5 միլիոն են», եւ ինքն «առնվազն կես միլիոն ձայն ստանալու հույս ունի»: Ավելին, Սուլեյմանովը պնդել է, որ իբրեւ նախագահի թեկնածու «բացահայտ պաշտպանելու է Ադրբեջանի քուրդ բնակչության իրավունքները»:

Սուլեյմանովի փաստաթղթերը ներկայացվել են Ադրբեջանի ԿԸՀ, եւ նա հույս ունի, որ անհրաժեշտ քանակով ստորագրություններ կհասցնի հավաքել եւ գրանցվել նախագահի թեկնածու եւ քարոզարշավ սկսել: Ադրբեջանի էթնիկ փոքրամասնություններից նախագահի թեկնածու միայն քրդերն են առաջադրել: Ռուսական համայնքի ղեկավար, Միլլի մեջլիսի պատգամավոր Միխայիլ Զաբելինը հայտարարել է, որ իրենք «լիովին պաշտպանում են Իլհամ Ալիեւի թեկնածությունը», իսկ ազգային մյուս փոքրամասնությունները, մասնավորապես` լեզգիները, թալիշները եւ թաթերը թեեւ սեփական թեկնածու չեն առաջադրել, բայց առայժմ չեն էլ հայտարարել, թե պաշտպանում կամ պաշտպանելու են Իլհամ Ալիեւին:

Նկատենք, որ քուրդ խմբագիր Սուլեյմանովը Օջալանի հետ հարազատական կապի մասին հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԱ նախարարության Նախիջեւանի բաժանմունքի նախկին աշխատակից Իբրահիմ Մուսաեւի շուրջը եղած սկանդալային պատմության համապատկերի վրա: Բանն այն է, որ Մուսաեւը, ներկայումս գտնվելով Ռուսաստանում, սենսացիոն հայտարարություն է արել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «զենք եւ զինամթերք, ինչպես եւ պարեն է մատակարարում PKK-ի գրոհայիններին»:

Մուսաեւի բացահայտմամբՙ այդ մասին տեղեկությունը տարածել է Նախիջեւանի բնակիչ Թուրաջ Զեյնալովը, որը, լինելով զենք-զինամթերքով բարձված մեքենայի վարորդ, օգտվելով ուղեկցող սպայի անփութությունից, հասցրել է բջջային հեռախոսով «լուսանկարել բեռն ուղեկցող փաստաթղթերը, պատճենահանել եւ տարածել»:

Այդ աղմկահարույց բացահայտումից հետո Զեյնալովը ձերբակալվել է Նախիջեւանի ԱԱ ծառայության կողմից, նրան առաջադրվել է Իրանի «օգտին լրտեսության» մեղադրանք, սակայն Զեյնալովը հրաժարվել է ստորագրել «իրեն ներկայացված կեղծ փաստաթղթերը», որից հետո նա «ենթարկվել է դաժանագույն կտտանքների եւ մահացել քննչական մեկուսարանում»: Նախիջեւանի ԱԱ ծառայությունն Իբրահիմ Մուսաեւին հանձնարարել է «արատավորող կապ հաստատել» Զեյնալովի այրու հետ, համոզել, որպեսզի վերջինս հրապարակավ հերքի ամուսնու սպանության փաստը եւ ընդունի մահվան պաշտոնական վարկածը: Մուսաեւին դա հաջողվել է մասամբ:

Քննչական մեկուսարանում սպանած Զեյնալովի այրին նախ տեղական հեռուստատեսությամբ ընդունել է, որ ամուսինը «հիվանդ էր եւ մահացել է սրտի կաթվածից», ապա Բաքվում հանդիպել իրավապաշտպաններին եւ պատմել ճշմարտությունը: Հետեւել է նոր «հատուկ առաջադրանք». Մուսաեւին հանձնարարվել է «սպանել Զեյնալովի այրուն», սակայն երիտասարդ սպան գերադասել է լքել Ադրբեջանը եւ ապաստան գտնել Ռուսատանում:

Ադրբեջանն Ինտերպոլի միջոցով հայտարարել է միջազգային հետախուզում: Այս շաբաթասկզբին, սակայն, ՄԻԵԴ-ն անդրադարձել է Մուսաեւի գործին եւ Ռուսաստանի դատական իշխանություններին հորդորել, որ Ադրբեջանի ԱԱ ծառայության նախկին աշխատակիցը չենթարկվի արտահանձնման:

Սկանդալը նախագահի քուրդ թեկնածուի համար կարող է քարոզչական թեմա դառնալ այն իմաստով, որ Ադրբեջանը պաշտոնական խողովակներով է աջակցում PKK-ին, մինչդեռ ինքը միայն չի ժխտում, որ Օջալանի հետ հարազատական կապեր ունի: Հետաքրքրական է, թե այս ամենին ինչպես կվերաբերվի Թուրքիան: Այս իմաստով «առաջին ծիծեռնակն» արդեն կա. թուրքական մամուլը գրել է, որ Ստամբուլում ազգությամբ ադրբեջանցի, «օրենքով գող Լոթի Գուլուի սպանությունն իրականացրել է նույնպես օրենքով գող Ռովշան Լենքորանսկին, բայց այն բանից հետո, երբ մեկուկես ժամանոց գաղտնի է հանդիպում է ունեցել Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի հետ` Ստամբուլի հյուրանոցներից մեկում»: Haberturq-ը նույնիսկ տարածել է այդ հանդիպման լուսանկարը:

Կապ ունի՞ դա Ադրբեջանում քրդական թեմայի աշխուժացման հետ, թե՞ թուրքական հատուկ ծառայությունները միայն պատասխանել են վերջերս Բաքվում թուրք գործարար շրջանակներում Ադրբեջանի ՆԳՆ նույն վարչության կատարած ձերբակալություններին, չենք կարող ենթադրություններ անել: Արձանագրենք միայն, որ նախընտրական այս շրջանում թուրք-ադրբեջանական հարաբերություններում կարող են տեղի ունենալ այլ անակնկալներ եւս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԻ ԲԵՏՈՆԱԼՑՈՒՄԸ ԱՅՍ ՏԱՐԻ 60 ԿԱՄ 40 ՏՈԿՈՍՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՆ ՄԻԱՑԱՎ ՄԱԿ-Ի ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՆ ՄԻԱՑԱՎ ՄԱԿ-Ի ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական