Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«ԿԱՐԻՆ» ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ԽՈՒՄԲԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 17-ից 25-ը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը ելույթ կունենա Հոլանդիայի մի քանի քաղաքներումՙ տեղի հայ համայնքների եւ եվրոպացի հանդիսատեսի առջեւ:

Այցը նախաձեռնել է Հոլանդիայում Հայաստանի դեսպանությունըՙ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի գլխավորությամբ: Այցի նպատակն էՙ սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ եւս մեկ անգամ վերահաստատել Հոլանդիայում բնակվող հայերի կապը հայրենիքի հետՙ ազգային երգի եւ պարի միջոցով:

Ըստ խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանիՙ այս ելույթներով «Կարին»-ն առիթ կունենա ազգային երգ ու պարով եվրոպացի հանդիսատեսին ներկայացնելու այն հարուստ ու բազմամյա մշակույթը, որի կրողն է հայ ժողովուրդը:

Մոտ մեկ շաբաթ տեւող այցի ընթացքում «Կարին»-ը սեպտեմբերի 19ին ելույթ կունենա Ալմելոյում, 21ինՙ Մաստրիխտում եւ 24-ինՙ Հաագայում: