Երեկ Ազգային ժողովը քննարկում էր Արդարադատության խորհրդի անդամի երկու թափուր տեղերի համար առաջադրված թեկնածությունները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց առաջադրված թեկնածուներին` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին եւ Հայաստանի ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բադիրյանին: Նրանցից առաջինը երեկ ներկայացավ խորհրդարանին եւ պատասխանեց պատգամավորների հարցերին, մյուսի հետ կապված քննարկումը դեռ այսօր կշարունակվի: Այսօր իսկ փակ, գաղտնի քվեարկությամբ հավանաբար նրանք առանց խոչընդոտի կդառնան Արդարադատության խորհրդի անդամներ: