Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵՎ ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

12/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

Մ. Խ.

Նախկինում նույն ընտրատարածքում մրցակիցներ Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը Ազգային ժողովում էլ ընդհանուր թեմայով «հանդիպելու» առիթներ ունենում են: Երեկ, օրինակ, Ն. Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին հետաքրքրվում էր, թե ինչպե՞ս է, որ մշակույթի նախարարության արգելանքի պարագայում, բայց քաղաքապետարանի ու իրավապահ մարմինների թողտվությամբ հնարավոր դարձավ պատմամշակութային հուշարձան Փակ շուկայի աղավաղումը: Վարչապետը բացակա էր, Ն. Փաշինյանն էլ, ինչպես Հովիկ Աբրահամյանն էր առաջարկում, չէր համաձայնում հարցը գրավոր տալ: Ամենահետաքրքականն այն է, որ Փակ շուկայի սեփականատեր համարվող Սամվել Ալեքսանյանը, մինչեւ հարցուպատասխանը, ԱԺ նիստի մեծ ընդմիջմանը ելել էր լրագրողական շրջապատ, ու ի թիվս այլ հարցերի` Փակ շուկայի վերաբերյալ էլ դատողություններ էր արել` հոտառություն ունի էլ, մարդը: Նա մեկ ասում էր, որ ինքը բիզնեսով չի զբաղվում, Փակ շուկայի մասին պետք է նրա տնօրենին հարցնել, մեկ էլ կրկնում այն խոսքերը, որ նրան պաշտպանող կանայք էին ասել Փակ շուկայի կառուցմանը սատարող գործողություններից մեկի ժամանակ, թե ինքը «զիբիլից, կռիսներից» մաքրել է Փակ շուկան. «Էդ պատմամշակութային արժեքը ես փրկել եմ զիբիլանոցից, կռիսանոցից», ասում էր նա` հորդորելով լրագրողներին մենակ վատ բան չգրել, իր լավ գործերն էլ տեսնել: Ու հակադարձում էր, թե «էդքան քանդված եկեղեցի կա, քարերը թափված, ինչո՞ւ չեք գրում` փչանում են». «Ոչինչ, մի օր խիղճը կգա, ձեզ կխեղդի, կգրեք ճիշտը»: Հետո մեկ էլ կտրուկ հրաժարվեց ինտերվյու տալ, թե` եկեք Մալաթիայի հիվանդանոց, տեսեք ինչ լավ բաներ եմ արել, այնտեղ հարցազրույց տամ (այս հիվանդանոցը եւս նրա սեփականությունն է): «Ազգի» հարցին, թե ի՞նչ է մտածում Մաքսային միություն մտնելու մասին, նա նետեց. «Մեր նախագահն ինչ անում է` ճիշտ է անում»:

Իմիջիայլոց` մի քանի օր հետո «Քարֆուր» առեւտրի կենտրոնի բացմանն Ալեքսանյանը գնալու է, իր խոսքով` «լենտն» էլ ինքն է կտրելու: Համասեփականատեր լինելու վերաբերյալ հետաքրքրությանն էլ պատասխանեց` եթե առաջարկ լինի, չի մերժի: Լրագրողները չէին պոկվում Սամվել Ալեքսանյանից, ու նրանց խաչաձեւ հարցերից նա խիստ դժգոհեց, թե 10 մլն դրամի նվիրատվություն է արել Մալաթիա-Սեբաստիա դպրոցներից մեկին, լրագրող է կանչել` չեն գնացել: Ու եզրակացրեց, որ իր մասին ուզում են միայն վատ բան գրել: Եթե բիզնեսով չի զբաղվում` որտեղի՞ց 10 մլն, հետաքրքրվեց մի լրագրող. «Էդ քեզ վերաբերվո՞ւմ է` որտեղից: Մինչեւ պատգամավոր ըլելը բիզնեսով եմ, չէ՞, զբաղվել, կուտակել եմ», իր ոճով ասաց լրագրողների ուրախություն Սամվել Ալեքսանյանը:

Նախորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՆ ՈՐՈՇԵՑ «C-300»-ՆԵՐ ՎԱՃԱՌԵԼ ԻՐԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Please login to join discussion

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական