Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ԱՆԱՆԵԱՆՙ ԱՆՁՆԱՏՈՒՐ ՄԱՅՐ ՀՈՂԻ ԿԱՆՉԻՆ

11/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃԵԱՆ, Պէյրութ, 5 սեպտեմբեր 2013

Մեզի համար անմատչելի խորհուրդ մը եղաւ Հայաստանի գրողներու միութեան նախագահ Լեւոն Անանեանի վաղաժամ մահուան գոյժը: Անհաւատալի՛ ու շանթահարի՛չ: Դեռ երէկ, այսինքն օգոստոսին, մարդկային իր մտածումներով ու ծրագիրներով մեզի հետ էր, մինչՙ այսօր ու վաղը կը խօսինք իր «հանդերձեալ»ին մասին, հոգիին ու յիշատակին յաւերժաերթին մասին:

Հայրենի իրականութեան ծնունդն էր ան: Գրած, ստեղծագործած եւ աշխատած մի՛շտ հայրենի հողին վրայ: Գրական իր կեանքը սկիզբ էր առած բանաստեղծութեամբ, սակայն իր ողջ էութեամբ ան արձակագիր էր ու հրապարակագիր: Յանդուգն ու յախուռն էր հայեացքով ու կեցուածքով: Առաւելՙ տասնամեակ մը ամբողջ, երբ, 1990-ական թուականներուն «Գարուն» ամսագրի կեանքին վտանգ կը սպառնար, ինքն էր որ գերբնական ճիգերով կենդանի պահեց բոլորիս սիրելի «Գարուն»ը, կազմակերպչական իր ոգին սակայն, բարձրակէտ-նուաճումը արձանագրեց, երբ անցնող տասներկու տարիներու ընթացքին իրագործեց տասնեակ մը աւելի բազմաշերտ գրական համաժողովներու շարքեր:

Անհանդարտ ու փոթորկայոյզ իր հոգին, որուն արգասիքն էին բազմաբնոյթ գրական-մշակութային իր նախաձեռնութիւնները եւ անոնց իրագործումները կը մնան արձանագրուած երկրային մարդու տոմարի էջերուն: Երբ ամիս մը առաջ տակաւին Գրողներու միութեան նախագահի ծանր ու պատասխանատու նոր նստաշրջան մը կÿընդունէր իր ուսերուն… արդեօք կը զգա՞ր իր մարմինէն ներս յառաջացող քաղցկեղին նախանշանները: Մեծագո՛յն մարտահրաւէրը իր կեանքին սպառնացող: Կարմի՛ր գիծ մըՙ ասդենականի եւ անդենականի միջեւ:

Այս պահուն, երբ գրի կÿառնեմ մտածումներս, հանգուցեալին հոգեհանգստեան յատուկ ժամերն են: Հրաժեշտի եւ յարգանքի վերջին առիթ մըՙ այցելուներու համար: Ճիշդ է, իր հոգինՙ այսինքն փոթորկոտ եւ անհանդարտ, խաղաղութիւն կը տենչար…, բայց ո՛չ այսպէս հապճեպօրէն պարտադրուած իր անձին, քանի որ յառաջիկայ քառամեայ պաշտօնավարութեանը ստացեր էր երաշխիքը կազմակերպչական նորանոր յղացքներու եւ ամբողջանուէր յանձնառութեան:

Ծառայութեան պատնէշի վրայ իր կեանքը զոհաբերող մարտիկը եղաւ Լեւոն Անանեան: Այժմ իր հոգիի խաղաղութիւնը կÿապրի ան: Հողեղէն իր գիտակցական կեանքի տարիներուն, անհաշիւ «մսխած» էր բնութեան իրեն պարգեւած քաջառողջ տարիները: Բազմահարիւր յօդուածներու եւ գրական ելոյթներու մարդն էր ան: Գրաւոր թէ բանաւոր:

Մեր գիրն ու մշակոյթըՙ հայ մարդու իր արժանապատուութիւնը կը համարէր:

Հայ գրողն ու հրապարակագիրՙ մշտարթուն խիղճը մեր ազգային լինելութեան անկշռելի մարտահրաւէրին:

«Տագնապներ» (Երեւան, 2004 թ.) եւ անոր յաջորդող «Դիմակայութիւն» (Երեւան, 2006 թ.) զոյգ հատորները եղան անուրանալի արժէքները իր քաղաքացիական արիութեան եւ յախուռն հրապարակախօսի առաքինութեան: Կը յիշեմ իր բանաձեւումը Սիլվա Կապուտիկեանի մասին, խորագրելով զայն «Ճշմարտութեան եւ արժանապատութեան զանգահարը»: Իրն են տողերը ուղղուած Սիլվային, «իր ժողովրդի խղճի ու արժանապատուութեան մշտարթուն զանգահարն էր, նրա ճշմարտութեան անլռելի ձայնը: Մաս-մաս այրուեց նաՙ անմնացորդ ծառայելով այն «հանճարեղ հաւաքականութեանը», որ կոչւում է հայ ժողովուրդ եւ որի վիթխարի մշակոյթի տէրն ու մշակն էր համարում իրեն» («Դիմակայութիւն», էջ 162-163) տողեր, որոնք այժմ այնքան կը պատշաճին իր անձին, որ անժամանակօրէն անդարձ կը հեռանայ մեզմէ:

Լեւոն Անանեան «մարդ-գրող»ին ամբողջական հոգին բաշխուած է իր գիտակցական կեանքի 50 տարիներու փոթորկայոյզ ապրումներուն արձագանգող հրապարակագրութեան մէջ: Ապրումներՙ որոնց մէջ սէրն ու վիշտը, խինդն ու ցասումը կը համալրեն զիրար, կÿամբողջացնեն մարդըՙ իր զգացումներով: Հայ մարդըՙ իր հայրենապաշտութեամբ:

Այս պահուն, «կարմիր գիծ»էն անդին կը գտնուի ան: Հոգեհանգիստի ու թաղման ծիսակատարութենէն ետք, դերերը փոխուած են կարծէք, եւ Լեւոն Անանեան իր երբեմնի գործակիցներուն, գործընկերներուն եւ ընթերցողներուն կը ներկայանայ իբրեւ ամբողջացած հայ գրագէտ մը: Իր «Ամբողջական երկեր»ով:

Հայրենանուէր հայ մարդու իր պատգամը պիտի գտնենք այդ մեծ մատեանի էջերուն շարահիւսուած տողատակի ճշմարտութիւններուն մէջ: Այն ատեն, Լեւոն Անանեան հողեղէն մարդու փոխարէն, մենք պիտի ողջունենք անոր բաշխած ոգեղէն պատգամները:

Բարի՛ յաւերժաերթ քեզի, սիրելի Լեւոն, եւ յաւե՛րժ լոյս ու խաղաղութիւն անհանդարտ հոգիիդ:

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«ԿԻՆՈԱՇՈՒՆ» ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՄՍՎԱ ՄԵԿՆԱՐԿ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԿԻՆՈԱՇՈՒՆ» ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՄՍՎԱ ՄԵԿՆԱՐԿ

Please login to join discussion

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական