Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

4 ՏԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԵՎ 1200 ԴՈԼԱՐ ՏՈՒԳԱՆՔՙ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԵՂԲՈՐԸ

11/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Սեպտեմբերի 10-ին Ախալքալաքի շրջանային դատարանում կայացել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանի հերթական դատավարությունը, որի ընթացքում դատարանը որոշում է կայացրել հենց դատարանի դահլիճից ազատ արձակել մեղադրյալին:

Դատարանը, ըստ «Հարավային դարպաս» կայքէջի Ախալքալաքից տրված հաղորդման, որոշում է կայացրել ազատ արձակել Արմեն Չախալյանինՙ 4 տարի պայմանական եւ 2000 լարի (մոտ 1250 ԱՄՆ դոլար) տուգանք սահմանելով:

«Ազգը» տեղեկացրել է, որ 2013թ. հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հատուկջոկատայինների կողմից ձերբակալվել էր ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը: Վերջինս ձերբակալվել էր երիտասարդների մեջ վիճաբանության վայր հատուկ կանչվելուց հետո, երբ դեռեւս որեւէ գործողություն չէր հասցրել նույնիսկ ձեռնարկել: Հունիսի 30-ին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ (խուլիգանություն), 2-րդ (իշխանության ներկայացուցչի դեմ) եւ 3-րդ (սառը զենքի օգտագործում) կետերի համաձայն:

Սեպտեմբերի 5-ին էլ Ախալքալաքում ձեւավորված Արմեն Չախալյանի պաշտպանության կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբՙ պահանջելով «անհապաղ ազատ արձակել Արմեն Չախալյանին»:

Արմեն Չախալյանի գործով դատավարությունը մեկնարկել էր օգոստոսի 9-ին: Օգոստոսի 20-ի, օգոստոսի 27-ի եւ սեպտեմբերի 3-ի դատական նիստերն ըստ էության չէին կայացել դատախազության միջնորդությամբ: Դատավարության անհարկի ձգձգումների պատճառով Արմեն Չախալյանի առողջությունը զգալիորեն վատթարացել էր:

«Զուտ այն հանգամանքը, որ հունիսի 28-ի միջադեպի շուրջ 200 մասնակիցներից եւ ներկաներից այսօր կալանքի տակ է միայն Արմեն Չախալյանը, վկայում է, որ մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ պարունակող թիրախային գործողության հետ», ասվում էր հայտարարությամբ, եզրակացնելով, որ Արմեն Չախալյանի գործը շինծու է, իսկ նրա դատավարության շուրջը ընթացող զարգացումներըՙ բացահայտ անօրինական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՏԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՆԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՏԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՆԸ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական