Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԸ «ՎԵՐԱԴԱՐՁԱՎ» ՀԱՅՐԵՆԻՔ

11/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Էջմիածին-Երեւան

Կառույցը, որտեղ երեկվանից գործում է Ռուբեն Սեւակի անվան թանգարանը, Մայր աթոռի պատմական կառույցներից է եւ 18-րդ դարից գործել է որպես սեղանատուն, մառան կամ ամբարանոց: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի եւ արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանի ներկայացմամբՙ կաթողիկոսի որոշմամբ սեղանատունը վերածվեց թանգարանի:

Հայ մեծանուն բանաստեղծ Ռուբեն Սեւակի եղբոր որդինՙ բարերար Հովհաննես Չիլինգիրյանը, տարիներ առաջ ցանկություն է հայտնել Մայր աթոռին նվիրաբերել Ռուբեն Սեւակի գրքերը, նամակները, անձնական իրերն ու ածխանկարները: Բարերարի ցանկությամբ եւ նվիրատվությամբ թանգարանում կցուցադրվեն նաեւ նրա անձնական հավաքածուից 200 կտավՙ Էդգար Շահին, Գառզու, Հովհաննես Այվազովսկի եւ այլն:

«Այսօր մենք հրաշքի ենք ականատես լինում, որովհետեւ այս սուրբ հողի վրա վերակենդանացավ ու անմահացավ 1915թ. Մեծ եղեռնի նահատակ, մեծանուն բանաստեղծ Ռուբեն Սեւակի հիշատակը», ասաց Հովհաննես Չիլինգիրյանը ՙ ներկաներին փոխանցելով Ռուբեն Սեւակի դստերՙ Շամիրամ Սեւակի ողջույններն ու երախտագիտությունը:

«Այս թանգարանի հիմնումը հարգանքի տուրք եւ խոնարհում է ինչպես Ռուբեն Սեւակին, այնպես եւ Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Կոմիտասին եւ մեր մյուս մեծերին, մեկ եւ կես միլիոն մեր անմեղ զոհերին, ովքեր չուրացան իրենց հավատքն ու հայրենիքը եւ ընդունեցին նահատակության պսակը: Նրանք նահատակվեցինՙ իրենց սրտում վառ պահելով տեսիլքը, որ ապրելու եւ հարատեւելու է հայ ժողովուրդը», թանգարանի բացման արարողությանը հայրապետական օրհնանքից հետո ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ըՙ հավելելով, որըՙ թանգարանը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը եւ ունի առանձնահատուկ նշանակություն:

«Այն այցելուների միջոցով վերածվելու է ղողանջող ահռելի զանգակատան, որի ձայնը լսելի պիտի լինի աշխարհումՙ նպաստելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին: Թանգարանը դառնում է անցյալի, ներկայի եւ գալիքի մեջ անմահության ձայն, մահվանից վերածնվելու, նորից հառնելու եւ կյանքով հաղթելու ուղի: Այսօր մենք ոճրագործությանը պատասխանում ենք մեր ժողովրդի ազնիվ զավակի եւ նահատակի իհշատակը հավերժացնելով, կործանմանը պատասխանում ենք կառուցելով, ավերմանըՙ վերաշինությամբ, մահվանըՙ կյանքով: Չարին բարիով պատասխանելու քրիստոնեական այս ոգին դարձել է մեր ժողովրդի նկարագիրն ու էությունը, որը միշտ զորացնելու է մեզՙ ապրելու եւ արարելու:

Ալեքսանդր Թոփչյանը «Եվ անգամ մահից հետո» վեպում նկարագրել է Ռուբեն Սեւակի կյանքը, ստեղծագործությունն ու նահատակությունը: Նրա բնորոշմամբՙ Ռուբեն Սեւակը մեր այն նահատակ մտավորականներից է, որոնք մնացին անշիրիմ, եւ շնորհիվ թանգարանի Սեւակն իր տունն ունեցավ Հայաստանում:

«Սա նրա վերադարձի օրն է: Ռուբեն Սեւակը դեռեւս իր վաստակին, հերոսական կեցվածքին համարժեք ճանաչում չունի Հայաստանում: Նրա ճակատագիրն այդպես է դասավորվել: Թանգարանի բացումը կարեւորագույն հանգրվան է, որ այսուհետեւ ավելի կնպաստի նրան խորապես ճանաչելու եւ ուսումնասիրելու: Ռուբեն Սեւակը հնարավորություն ուներ իր կյանքը փրկելու, նրան առաջարկվեց դավանափոխ լինել եւ խուսափել նահատակվելուց, բայց նա, լիովին գիտակցաբար, գերադասեց կորցնել հոգին, քան փրկել մարմինը: Խորհրդանշական է, որ նրա վերջին հանգրվանը Մայր աթոռում է, չէ՞ որ նա հավատի համար նահատակվեց»:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հավաստիացրեց, որ ժամանակի հետ Սեւակի թանգարանը կդառնա հանրության մշակութային եւ գիտական կենտրոններից մեկը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՍԵԼԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական