Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՋՈՒՐ ԽՄՈՐԸ

10/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բնականաբար, Ազգային ժողովի` երեկ սկսված աշնանային նստաշրջանի առաջին նիստում պետք է կրքեր բորբոքվեին Մաքսա յին միությանը, Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջըՙ հետագայում` Եվրասիական միությանը:

Նախՙ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը տեղյակ պահեց, որ Ազգային ժողովի Եվրոինտեգրման հանձնաժողովը դիմել է խորհրդարանի նախագահին` հրավիրելու Հայաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս համակողմանի տեղեկություններ տրամադրեն պատգամավորներին Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջը: Նա անընդունելի համարեց ԱԺ մեկուսացվածությունն այս խնդրում: Ըստ նրա` հրատապ է հարցի քննարկումն Ազգային ժողովում, քանի որ տեսակետներ կան այդպիսի անդամակցությամբ երկրի ինքնորոշումը կորցնելու վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ, չհամաձայնելով ինքնորոշման կորստի մասին տեսակետներին եւ նշելով, որ իրեն սատարող քաղաքական ուժերի հետ նախագահը քննարկել է հարցը, եւ այդպիսի որոշումը բխում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերից, ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպում խոստացավ:

«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանի կարծիքով էլ Հայաստանի համար այս ճակատագրական եւ պատմական ընտրության վերաբերյալ բարձրաձայնումը շրջանցել է խորհրդարանը, եւ պետք էր նախ այդ հարցը քննարկել խորհրդարանում: Ու մինչ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հակադարձում էր, թե նախագահն իր իրավասությամբ է Հայաստանի այդպիսի ցանկության մասին ասել, իսկ հանաձայնագրերի տեքստը պետք է բերվի խորհրդարան, քննարկվի, ու մինչեւ այդ քննարկումն էլ կհստակեցվեն Հայաստանի շահերն ու ըստ այդմ կկազմվեն համաձայնագրերը, չհամոզեց պատգամավորներին: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ԱԺ նախագահին խորհրդարանի դերը բարձրացնելու նրա հին մտադրությունը, նկատելով, որ Մաքսային միությանը միանալու ցանկությունը նախագահ Սարգսյանը բարձրաձայնել է` առանց պետական ինստիտուտների մակարդակով քննարկելու (իսկ ՀՀԿ-ն պետական մարմին չէ): Բացի դրանից` չորս տարի Եվրոմիության հետ Ասոցիացման պայմանագրի շուրջը բանակցելուց հետո՞ է միայն նախագահը, այն էլ Մոսկվայում, հասկացել, որ Հայաստանի շահերից Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելն է բխում: Ազատդեմոկրատական Ալիկ Արզումանյանն էլ ասելիք ուներ այդ հարցի շուրջը, եւ եթե իր հետ չեն քննարկել խնդիրը` որտե՞ղ պետք է ասեր: Հովիկ Աբրահամյանը մատնացույց էր անում նույն խնդրի հետ կապված ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին նիստի սկզբում տված խոստումը, թե պաշտոնյաները կհրավիրվեն ԱԺ, կքննարկեն խնդիրը: Արտաշես Գեղամյանն էր միայն, որ հստակ նշում էր, թե ամենասթափ ու ամենճիշտ որոշումն է կայացրել երկրի նախագահը, իսկ Հ. Աբրահամյանն իր հակափաստարկները բերելիս նշում էր, թե ոչ ոք, Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի ասել, որ Ասոցիացման համաձայնագիրը չի ստորագրվելու: Ալիկ Արզումանյանն էլ հիշեցրեց եվրոպաշտոնյաների տեսակետները Մաքսային միության ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անհամատեղելի լինելու մասին` պատկերավորելով. «Նույնն է, որ հարսին տվել են ուրիշի, բայց դու շարունակում ես պնդել, թե ամուսնանալու ես նրա հետ»:

Ի վերջո հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան, մինչեւ ԱԺ նիստը Հայաստանի արտգործանախարարը փակ հանդիպումներ է ունենալու ԱԺ խմբակցությունների հետ եւ պատասխանելու է այս թեմայով նրանց հարցերին: Սա փաստորեն պատգամավորների մտահոգությունների արդյունքում տեղի ունեցավ, չնայած` միգուցե երկրի ղեկավարությունը սպասում էր խորհրդարանականների պահանջին եւ նախօրոք էր պլանավորել այդպիսի հանդիպումը: Բոլոր դեպքերում այսօր տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը պատգամավորների հետ` հստակ բացատրություններ ներկայացնելու համար Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության առիթով, ու միգուցե այդ հանդիպումից հետո իշխանական պատգամավորները ձեւավորված կարծիք ունենան: Առայժմ այդ հարցի մասին երեկ չխուսափեցին արտահայտվել Էդուարդ Շարմազանովը , Գալուստ Սահակյանը , ավելի վաղ ՀԱԿ-ում իր տեսակետն էր ներկայացրել Լեւոն Տեր-Պետրոսյանը : Սպասվում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետը:

Լրագրողները Գալուստ Սահակյանից հետաքրքվում էին, թե նույն օրը, երբ Սարգսյան-Պուտին հանդիպումն էր, ինչպե՞ս է, որ նա բոլորովին սենսացիայի չէր սպասում, ու նրան հայտնի չէր Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու տրամադրվածության մասին: Ի պատասխան նա ասում էր, որ Մաքսային միություն մտնելու շահագրգռվածությունը մերը պետք է լինի, այդ առթիվ հիշեցնելով ավելի վաղ արտահայտումներ, իսկ Եվրասիական միության վերաբերյալ նախագծերը դեռ չկան, որ քննարկվեն: Հանրային քննարկումներ սպասվո՞ւմ են այս հարցով. նախագահն իր լիազորությունն ունի որոշում կայացնելու, իսկ խորհրդարանի վավերացման ժամանակ քննարկում կլինիՙ ըստ Գ. Սահակյանի:

Է. Շարմազանովն էլ դեմ էր սկսված հակառուսական հիստերիային` նշելով, որ իրենք ոչ ռուսամետ են, ոչ արեւմտամետ, հայաստանակենտրոն են, իսկ Տեր-Պետրոսյանի գնահատականը համարեց իրարամերժ, քաղաքական թոշակառու անվանելով նրան:

Արժե հիշեցնել նախորդ օրը Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի գնահատականը, որով նա նախագահ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում անվանել էր ձախորդ քայլ, ավելի նվաստացուցիչ, քան Բաթումի պայմանագիրը: Չնայած առաջարկել էր, որ պրոֆեսիոնալ տնտեսագետները նստեն-հաշվարկեն Մաքսային միությանն անդամակցելու հնարավորություններն ու սահմանափակումները Հայաստանի համար: Եվ անգամ` առաջարկել էր չվիրավորել Ռուսաստանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՔԵՐՐԻՆ ՉՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆ Է ԴՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

PKK-Ն ԱՌԿԱԽԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԻՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական