Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

07/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցման ծրագրի (ԱԳՏՀԱԾ) հայկական եւ վրացական կողմերի պատասխանատուներին, ծրագրի փորձագետ Լորենցո Նավային, Ջավախքից, Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած ներկայացուցիչների:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Ս. Բալասանյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է վերջնական ձեւավորման փուլում գտնվող ծրագրերի իրականացումը, ինչը պետք է նպաստի ոչ միայն Գյումրու առաջընթացին, այլեւ Հայաստանի ու Վրաստանի հայաբնակ շրջանների միջեւ գործնական կապերի խորացմանը: Քաղաքապետը մասնավորապես շեշտը դրել է ծրագրի այն մասի վրա, որը վերաբերում է տեղական համայնքների կենսապայմանների բարելավմանը, մշակույթի, կրթության եւ սպորտի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նաեւ այլ հարցեր:

Ամասիայի արվեստի դպրոցըՙ հիմնանորոգված շենքում

Շիրակի մարզի Ամասիա նախկին շրջկենտրոնում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել արվեստի դպրոցի հիմնանորոգված շենքի հանդիսավոր բացումը: Ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, պետեկամուտների կոմիտեի նախագահ, ծնունդով ամասիացի Գագիկ Խաչատրյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր:

Շենքը հիմնանորոգվել է «Յուքոմ» ընկերության միջոցներով եւ Ամասիայի վերականգնման հիմնադրամի աջակցությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 130 մլն դրամ: Նորացվել է նաեւ կրթօջախի գույքը, բարեկարգ ու հարմարավետ շենքում լավ պայմաններ են ստեղծվել երաժշտական դպրոցի եւ արվեստի այլ խմբակների աշխատանքի կազմակերպման համար:

Ամասիայում առաջիկայում նախատեսվում է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով ու համայնքի համաֆինանսավորմամբ վերակառուցել կինոթատրոնի շենքըՙ դարձնելով մարզամշակութային կենտրոն, «Յուքոմ» ընկերությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նաեւ վերականգնելու են մարզադաշտը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՋՈՒՐ ԽՄՈՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՋՈՒՐ ԽՄՈՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական