«ԱԶԳ»
Մեր պաշտոնակից «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 3-ի համարում տպագրված «Կտպագրվի՞ արդյոք «Ազգ օր» թերթը» վերնագրով գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականը պատճառ է դարձել թյուրիմացության հատկապես սփյուռքում: «Ազգը» ստացել է բազմաթիվ էլ. նամակներ եւ մի քանի հեռախոսազանգ մտահոգ հայրենակիցներից, մանավանդ որ հիշյալ հոդվածը միաժամանակ լույս էր տեսել անգլերեն: Անշուշտ, մեր մտահոգ հայրենակիցները չեն նկատել, որ հիշյալ խմբագրականը, որը հիշեցնում է մեր թերթի տխուր ժամանակաշրջաններից մեկըՙ դեռեւս 1995 թվականին թերթի սեփականատիրական իրավունքը կամայականորեն ուրիշներին օտարելու ՀՀ արդարադատության նախարարության տնօրինության հետ կապված, ոչ «Առավոտում» լույս տեսած խմբագրականի թվականը, ոչ էլ խորագրի կողքին նշված «RETRO» բառը, որը փաստորեն նշանակում է վերատպություն:
Այստեղ չենք ցանկանում վիճարկել կոնկրետ դեպքի հետ կապված այդպիսի հոդվածների վերատպության նպատակահարմարությունը, այլ ուզում ենք պարզապես հանգստացնել մեր ընթերցողներին: