Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

07/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յացեկ Վոլսկին հայտարարել է, որ Եվրոմիության արեւելյան գործընկերների վրա Ռուսաստանի վերջին շրջանի ճնշումները ակնհայտ փորձ են հարցականի տակ դնելու Արեւելյան գործընկերության նախագիծը:

Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկացմամբՙ Վոլսկին հայտարարել է. «Վերջին շրջանում Ռուսաստանի ճնշումները եւ դրա արդյունքները Արեւելյան հարեւանության առումով` Հայաստանի հայտարարությունը Եվրասիական միության միանալու մասին, Վրաստանի վարչապետի հայտարարությունը նման տարբերակի դիտարկման մասին, առեւտրային պատերազմը Ուկրաինայի հետ եւ բազմակի սպառնալիքները Մոլդովայի հասցեին ակնհայտ փորձեր են հարցականի տակ դնելու Արեւելյան գործընկերության նախագիծը»:

Վոլսկին ուրախությամբ է նշել, որ Եվրոխորհրդարանը հստակ դիրքորոշում ունի այդ հարցում: «Եվրոմիությունը պարտավոր է Ռուսաստանի` Եվրոմիության հետ ասոցիացումը կասեցնելու անընդունելի գործողություններից պաշտպանել այն երկրներին, որոնք իր արեւելյան գործընկերներն են», ասել է ԵԺԿ փոխնախագահը:

Տեղեկացնենք, որ արդեն մի քանի օրից` հաջորդ շաբաթասկզբին Եվրոխորհրդարանը բանաձեւի նախագիծ կքննարկի, որով անդամ երկրներին եւս մեկ անգամ կհիշեցնեն, որ Արեւելյան գործընկերության երկրները, Հելսինկյան եզրափակիչ ակտի համաձայն, լիիրավ ինքնիշխան իրավունք եւ ազատություն ունեն հարաբերություններ հաստատելու գործընկեր այլ երկրների հետ հավասար մակարդակում:

Թե այս վերջինը ինչ է նշանակում Եվրոխորհրդարանի պարագայում եւ վերջնական ինչ ձեւակերպումներ կունենա` կտեսնենք հաջորդ շաբաթ: Իսկ մինչ այդ մնում է հուսալ, որ շատ հարցերում դիլետանտ եվրոխորհրդարանականները այս հարցում առավել տեղեկացված ու ըմբռնումով մոտեցում կցուցաբերեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԲՍԱՆԴԱԼ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋԸ

Հաջորդ գրառումը

ԵՄ «ԹՎԻՆԻՆԳ» ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՄ «ԹՎԻՆԻՆԳ» ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական