Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ԻՐ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՄԲ ԶԻՋՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

07/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆՊՐԵՍ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի ամենահարուստ խմբակցությունն է. խմբակցության 36 պատգամավորները միասին հայտարարագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք գումարի ունեցվածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տվյալները սեպտեմբերի 5-ին ներկայացվեցին «Մանդատ» հասարակական կազմակերպության կողմից, որը մոնիտորինգի էր ենթարկել ՀՀ Ազգային ժողովի պաշտոնակՍ ն կայքէջի տվյալները:

«Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունը, 70 պատգամավորների հայտարարագրած 35.7 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցների հանրագումարով, երկրորդն է:

ՀՅԴ խմբակցությունը երրորդն է. 5-հոգանոց խմբակցությունը հայտարարագրել է 537 հազար 677 դոլարին համարժեք գումար:

Չորրորդ տեղը զբաղեցնում է ՕԵԿ-ը. խմբակցության 6 պատգամավորները հայտարարագրել են 234 հազար 565 դոլարին համարժեք գումար:

ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորները միասին հայտարարագրել են 169.275 հազար դոլարին համարժեք գումար:

«Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն ամենահամեստն են. ընդհանուր առմամբ` 118 հազար 800 դոլարին համարժեք գումար:

«Մանդատ» ՀԿ-ի`առանձին պատգամավորների հայտարարագրերի մոնիտորինգով պարզվել է, որ ՀՀ ԱԺ 20 պատգամավոր դոլարային միլիոնատեր է: Նրանց առաջին հնգյակում են 4 ԲՀԿ-ականներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը: ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն իր կարողությամբ զիջում է միայն Ծառուկյանին:

Դրամական միջոց չի հայտարարագրել 21 պատգամավոր. նրանցից 12-ըՙ ՀՀԿ, 4-ըՙ ԲՀԿ, 3-ըՙ «Ժառանգություն», 2-ը` ՀԱԿ խմբակցության անդամ են:

Ընտրական օրենսգրքի համաձայն` պատգամավորության թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում հայտարարագիր ընտրություններին նախորդող տարվա ընթացքում ձեռք բերած գույքի եւ եկամուտների մասին: Հայտարարագիրը ներառում է տվյալներ թեկնածուի անշարժ եւ շարժական գույքի, դրամական միջոցների, տարեկան եկամուտների, արժեթղթերի եւ ներդրումների, թանկարժեք իրերի մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. «ՄԵՂՐԱՄԻՍՆ» ԱՎԱՐՏՎՈ՞ՒՄ Է

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. «ՄԵՂՐԱՄԻՍՆ» ԱՎԱՐՏՎՈ՞ՒՄ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական