Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

06/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վարչապետն ու տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն անդրադարձան Հայաստանի մրցունակության զեկույցին

Հայաստանի մրցունակության զեկույցին երեկ կառավարության նիստի սկզբում անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նշելով, որ մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, նա կարեւոր համարեց, թե ինչ չափանիշներով է բարելավվել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ չափանիշներով է դիրքերը թուլացրել: Այնուհետեւ վարչապետը խոսքը տրամադրեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, որպեսզի նա ներկայացնի, թե որ բարեփոխումներն են տվել արդյունքներ մրցունակության բնագավառում եւ ինչի հաշվին է Հայաստանի Հանրապետության դիրքն ամրապնդվել:

Ըստ Արտակ Շաբոյանի ՙ մրցունակության ցուցանիշի երեք ցուցանիշներ պատկանում են մրցակցության ոլորտին: «Մրցակցության ոլորտի առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով մեր առաջընթացը կազմել է 28 կետ: Անցած տարի եւս այս ցուցանիշով մենք մեծ առաջընթաց էինք արձանագրել, սակայն անցած տարի մեզ նաեւ որոշ մարդիկ քննադատում էինՙ ասելով, որ ճիշտ է, առաջընթացը, աճի տեմպը մեծ է, սակայն մեր զբաղեցրած դիրքը դեռեւս ցածր է: Ասեմ, որ այժմ այդ ցուցանիշով մենք ԱՊՀ երկրների շարքում առաջատարն ենք», փաստեց հանձնաժողովի նախագահը: Երկորդ ցուցանիշը հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշն է, որի գծով առաջընթացը կազմել է 19 կետ: Այս ցուցանիշով եւս Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատար է դարձել: «Օրինակ` Վրաստանից առաջ ենք 41 կետով, Ադրբեջանից` 30 կետով, Ուկրաինայից` 40 կետով եւ այդպես շարունակ», նշեց Արտակ Շաբոյանը:

Երրորդ ցուցանիշը շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունն է մրցակցության վրա, որը ցույց է տալիս, թե գերիշխող դիրք ունեցողները որքանով են խոչընդոտում մրցակցությանը եւ որքանով են սահմանափակում: Այս ցուցանիշի գծով առաջընթացը կազմել է 15 կետ: «Զբաղեցնում ենք աշխարհի երկրների շարքում 75-րդ տեղը, երբ Ուկրաինան 132-րդ տեղում է, Մոլդովան` 133, Վրաստանը` 119 եւ այդպես շարունակ: Այս ցուցանիշով մենք նաեւ մեր զբաղեցրած դիրքով առաջ ենք անցել Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներից` Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա եւ այլն», ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ավելացնելով, որ այս ցուցանիշները Համաշխարհային տնտեսական ֆորումը ստանում է 200-ից ավելի տնտեսվարողների շրջանում փակ գաղտնի հարցման արդյունքներով:

Տիգրան Սարգսյանը թվարկեց Հայաստանի Հանրապետության հինգ ուշագրավ առավելությունները եւ հինգ ուշագրավ թերությունները: «Առաջին մեր առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու եւ աշխատանքից ազատվելու գործելակերպովՙ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդնողների պաշտպանության ուժգնությամբՙ 25-րդ տեղը եւ պետական կառավարման բեռի ուղղությամբՙ 34-րդ տեղը: Սրանք մեր հարաբերական առավելություններն են», ասաց վարչապետը:

«Ուշագրավ թերություններից առաջինը կառավարման դպրոցների որակն էՙ 120-րդ տեղը, երկրում տաղանդների պահպանման ունակությունըՙ 121-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռըՙ 123-րդ տեղը, արտաքին շուկայի չափի համաթիվըՙ 127-րդ տեղը եւ համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինըՙ 139-րդ տեղը», տեղեկացրեց վարչապետը, ավելացնելով, որ հանձնարարություն է տրվում բոլոր նախարարություններին, որպեսզի այս հաշվետվությունն ուսումնասիրեն եւ իրենց ոլորտների վերաբերյալ մեկ շաբաթվա ընթացքում միջավայրը բարելավելու առաջարկներ ներկայացնեն:

Նախորդ գրառումը

ԺՆԵՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԴԱՐՁԱՎ ԻՐԱԿԱՆ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական