Լեւոն Արոնյանն այս օրերին ընկերուհու հետ հանգստանում է Իտալիայումՙ միաժամանակ նախապատրաստվելով սեպտեմբերի 9-ին ամերիկյան Սենթ Լուիսում կայանալիք շախմատի մրցաշարին: 2 շրջանով անցկացվելիք մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, ճապոնացի Հիկարու Նակամուրան եւ ԱՄՆ-ում բնակվող նախկին ռուսաստանցի Գատա Կամսկին:
Մրցաշարի հաղթողը կպարգեւատրվի 70 հազար դոլարով: 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 50 հազար, 3-րդ եւ 4-րդ տեղերում հայտնվածները կպարգեւատրվեն համապատասխանաբար 30 եւ 20 հազար դոլարով: