Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ` ՃՇԳՐԻՏ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ

04/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի եւ Արցախի միացյալ քարտեզի օրն էր:

Երկու հանրապետությունների միասնական քարտեզը տարածելու նախաձեռնությունը մի քանի տարի առաջ սկսվել է անհատների մակարդակով, իսկ այսօր տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն ասում է` արդեն հասել են նրան, որ Հայաստանի ու Արցախի սխալ պատկերված քարտեզ տեսնելիս մարդիկ ինքնակամ են պահանջում փոխել եւ ճիշտ պատկերել:

Երեկվա ասուլիսի ժամանակ Տիգրան Քոչարյանը նշեց, որ հեռուստաընկերություններից առաջինն ԱԼՄ-ի եթերով ցուցադրվեց միասնական քարտեզը, ապա մյուս հեռուստաընկերությունները փոխեցին, իսկ վերջինը Հ2-ն էր, որ սկսեց ցուցադրել արդեն միասնական քարտեզը:

Տիգրան Քոչարյանն ասում է` միասնական քարտեզը նաեւ կարեւոր է նրանով, որ ամեն հայ հասկանա, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, նույնիսկ ազատագրված տարածք արտահայտությունը կարելի է դուրս հանել կիրառումից, քանի որ այդ տարածքներն Արցախինն են, հետեւաբարՙ Հայաստանի անբաժան մասը:

Միացյալ քարտեզի շնորհիվ առաջինը հայ մարդն է կարողանում հստակ պատկերացնել եւ իմանալ Արցախի սահմանները, ապա նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկները, որոնք երբեմն սխալ պատկերված քարտեզների պատճառով վախենում էին այցելել Արցախ:

Տիգրան Քոչարյանն ասում է, որ միասնական քարտեզի տարածման գործում ներառված են եղել բազմաթիվ մարդիկ, սակայն սկզբնական ճանապարհը հեշտ չի եղել. «Կար վախի ահավոր մթնոլորտ. մտածում էին` եթե ճիշտ քարտեզը ցուցադրեին, ապա Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կձերբակալեին իրենց»: Բայց ժամանակի ընթացքում հաղթահարվեց վախի մթնոլորտը, եւ հիմա սխալ քարտեզի դեպքում սկսվում է տեղեկատվական գրոհ, որպեսզի փոխվի այն:

Տեղեկատվական անվտանգության մասնագետը հավելում է, որ տեղեկատվական պայքարն ամենօրյա պայքար է, եւ հետագա քայլերից մեկը ինտերնետային որոնողական համակարգերի հետ աշխատելն է, որպեսզի որոնողական համակարգերն էլ ժամանակի ընթացքում տեղադրեն Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ քարտեզը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԶԳՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏԻԺԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԱՍԱԴԸ «ՖԻԳԱՐՈՅԻ» ԷՋԵՐՈՒՄ ՀԵՐՔՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՍԱԴԸ «ՖԻԳԱՐՈՅԻ» ԷՋԵՐՈՒՄ ՀԵՐՔՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական