Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«ՄԻԿԱՆ» ՀԱՎԱՍԱՐՎԵՑ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրից հետո մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: 2-1 հաշվով հաղթելով «Ալաշկերտին», «Միկան» միավորներով հավասարվեց «Փյունիկին»: Արդեն 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Գեւորգ Պողոսյանը բացեց հաշիվըՙ առաջ մղելով «Միկային»: 78-րդ րոպեին Վարդան Պետրոսյանին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը, սակայն մեկ րոպե անց Վարդգես Սաթումյանը խփեց հաղթական գնդակը:

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Փյունիկի» եւ «Բանանցի» մրցավեճը, որում մարտական ոչ-ոքի (2-2) գրանցվեց: 12-րդ րոպեին նախկին փյունիկցի Էդգար Մալաքյանը 11 մ հարվածով բացեց հաշիվը: 3 րոպե անց փյունիկցի Գագիկ Պողոսյանը վերականգնեց հավասարակշռությունը: 2-րդ խաղակեսում «Բանանցի» նորեկ, սլովակ պաշտպան Լուբոշ Հանզեն առաջ մղեց իր թիմինՙ բացելով գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: «Փյունիկին» պարտությունից փրկեց 17-ամյա Նարեկ Ասլանյանը, որը խաղավարտից 8 րոպե առաջ վերականգնեց հավասարակշռությունը:

Աստիճանաբար իր խաղը վերագտնում է երկրի չեմպիոն «Շիրակը», որն առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց: «Շիրակը» 3-0 հաշվով առավելության հասավ մեկնարկում անհաջող խաղացող «Ուլիսի» նկատմամբ: 3 գոլերն էլ խփեցին թիմի լեգեոնականները: 9-րդ րոպեին հաշիվը բացեց Բորիս Կադիո Դիդիեն, իսկ խաղավերջում ընդամենը մեկ րոպեում Սերժ Դեբլեն 2 անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը:

«Արարատի» կենսագրությունում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Թիմը խփեց բարձրագույն խմբում հոբելյանականՙ 1000-րդ գնդակը: Գոլի հեղինակն «Արարատի» պաշտպան Նորայր Գրիգորյանն էր, որը 16-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: Մինչեւ ընդմիջման գնալը սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչը 2-րդ գնդակն ուղարկեց «Գանձասարի» դարպասը:

Ընդմիջումից հետո թեեւ Դեյան Վուկոմանովիչը կրճատեց հաշիվը, սակայն Ալեքսանդր Ռակիչը կրկին վերականգնեց 2 գնդակի տարբերությունը: Ավելացված ժամանակում գանձասարցի Նարեկ Բեգլարյանը արձանագրեց հանդիպման վերջնական հաշիվըՙ 3-2: «Արարատը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, բարելավեց մրցաշարային գործերը:

4-րդ տուրից հետո առաջնությունում դադար է հայտարարված, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը 2 ընտրական մրցախաղ կանցկացնի Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հետ:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ42209-68
2. Միկա42205-38
3. Շիրակ42118-57
4. Արարատ42114-37
5. Բանանց41215-55
6. Գանձասար41128-94
7. Ալաշկերտ40224-72
8. Ուլիս40132-71

Ռմբարկուները

Արտակ Դաշյան«Գանձասար»5
Սերժ Դեբլե«Շիրակ»3
Դավիթ Մանոյան«Փյունիկ»2
Սարգիս Բալոյան«Փյունիկ»2
Անրդանիկ Բարիկյան«Շիրակ»2
Ալեքս«Միկա»2
Ալեքսանդր Ռակիչ«Արարատ»2
Դիդիե Կադիո«Շիրակ»2