Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՈՈՒ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

03/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Մաշտոցի պողոտան երեկ վերածվել էր բախումների եւ էժանագին շոուի թատերաբեմի: Կեսօրին «Փակ շուկայի» տարածքում հավաքվել էին Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող ձեռնարկությունների աշխատակիցներըՙ ի պաշտպանություն Ալեքսանյանի իրավունքների: Նրանք խոստովանեցին, որ Լֆիկին պատկանող ռեստորանների եւ «Երեւան-սիթի» սուպերմարկետների աշխատակցուհիներն են: Նրանք հայտարարում էին, թե արդար չեն համարում, որ հիմա պայքար է մղվում նոր աշխատատեղերի դեմ: Իրականում, սակայն, պայքարը մղվում է ոչ թե նոր աշխատատեղերի դեմ կամ որ շուկան չշահագործվի, այլՙ հուշարձան-կառույցի աղճատման եւ այլանդակման դեմ: Սակայն այս պարզ խնդիրը անհնար էր բացատրել եւ հասկացնել աշխատակցուհիներին, այնպես, ինչպես իրենց գործատուին: «Բացում, բացում», «Մենք կողմ ենք աշխատատեղերի բացմանը», «Դավաճաններ, ժողովրդին պառակտում եք» եւ նմանատիպ վանկարկումներով նրանք բղավում էին, որ Սամվել Ալեքսանյանը բարերար է: «Չեն էլ ամաչում, եկել են էդ սուրբ մարդու դեմն են կանգնում», բղավում էին կանայք ու սպասում այն ակտիվիստներին, ովքեր պայքարում են հուշարձանի պահպանման համար:

Նախատեսված ժամին ակտիվիստները չեկան. նրանք դա բացատրեցին նրանով, որ չեն ցանկանում հասարակության երկու հատվածերի միջեւ պառակտում մտցնել: Եթե մյուս կողմի ակտիվիստներն էլ գային տարածք, ապա դժվար չէ կռահել, թե ինչ տեղի կունենա: Ամենազավեշտալին այն էր, որ «Սիթիի» աշխատակցուհի կանայք տարածք էին եկել հովանոցներով, տարածքից մի փոքր հեռու կանգնած էին բազմաթիվ տղաներ, ովքեր ժամանակ առ ժամանակ զանգահարում ու վերադասներին տեղակացնում էին, թե աշխատակցուհիներն իրենց ինչպես են պահել: Ալեքսանյանի շուրջ 1000 աշխատակիցների ցույցերի հետեւանքով Մաշտոցի պողոտայի երթեւեկությունը հայտնվել էր կաթվածահար վիճակում:

Տարածքում բազմաթիվ ոստիկաններ չէին կարողանում զսպել բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր դուրս էին փողոց եւ անդադար բղավում էինՙ Ալեքսանյան, Ալեքսանյան: «Ալեքսանյան» շոուն տեւեց մինչեւ ժամը 15:30: Ժամը 1-ից արեւի տակ գոռգոռացող եւ Լֆիկին բարերար հռչակած տիկնանց շշերով խմելու ջուր բերեցին: Սակայն միայն ջրի առկայությունը շատերին հիասթափեցրեց. ակտիվիստ տիկնանցից շատերը նաեւ քաղցած էին, բա բրդուճ չի՞ լինելու, ճշտում էին նրանք իրենց ջուր բաժանող տղաներից: Բրդուճը չեկավ:

Շուկայի պահպանման համար պայքարող ակտիվիստները Մաշտոցի պուրակում էին: «Ալեքսանյանական խմբից չենք վախենում», սակայն հասարակության մեջ պառակտում մտցնել չեն ցանկանում, հետեւաբար հեռվից կհետեւեն շուկայում շարունակվող բողոքի ակցիային եւ միայն շինարարության շարունակումից հետո կրկին կգնան «Փակ շուկա»:

Երեկ «Փակ շուկայի» վերաբերյալ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Անդրեասյանը մեջբերել է մշակույթի, քաղաքաշինության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հայտարարություններըՙ հավելելով, որ շինությունն ապօրինի է: Կառույցի գլխավոր պատասխանատու Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, որ «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու եւ դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլեւ ավարտվել է «Փակ շուկայի» տարածքում ապօրինի կառույցների իրականացումը: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը նեղություն է քաշել, տեղեկացրել է, որ ապօրինի շինարարություն է ընթանում, սակայն Ալեքսանյանը, մեղմ ասած, բանի տեղ չի դրել, եւ դրանով քաղաքապետարանի առաքելությունն ավարտվե՞լ է: Եթե քաղաքապետարանն է պատասխանատու շինարարության պահպանման համար եւ եթե նկատել է, որ օրենք է խախտվում, ապա պետք է դիմեր իրավապահ մարմիններին եւ հարցը կարգավորեր օրենքի դաշտում, առանց ձեւականությունների եւ ժամկետանց զղջումների:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը զարմացած է, որ եթե քաղաքապետարանն էլ չի դիմել, սակայն նման հայտարարություն է տարածել, ապա իրավապահ մարմինների ու առաջին հերթին ոստիկանության դիրքորոշումը պետք է այլ լիներ:

Այս առումով անհասկանալի է իրավապահ մարմինների եւ առաջին հերթին` ՀՀ ոստիկանության դիրքորոշումը: ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինչպես ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու համար, այնպես էլ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելու համար: Իրավապահ մարմինների կողմից մերժվել է քրեական գործի հարուցումը թե՛ վերը նշված եւ թե՛ պատմության ու մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու հանցագործությունների դեպքերի կապակցությամբ, սակայն այդ որոշումների հիմնավորվածությունը վիճարկվելու է նաեւ դատարանում:

Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է նախ դատարանի կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումների հիմնավորվածության մանրակրկիտ եւ անկողմնակալ ստուգում, երկրորդ` այս օրերին հուշարձանի մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների բոլոր իրավունքների եւ օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության եւ անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից:

Կատարված ապօրինությունների համար, ի վերջո, պետք է իրագործվի պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է պետության հատուկ պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՊՀ-Ն ԽԱԽՏԵԼ Է ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐ ԵՎ ՀԻՍՏԵՐԻԿՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐ ԵՎ ՀԻՍՏԵՐԻԿՆԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը լիահույս է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն։ Նա այս մասին հայտարարեց այսօր...

ԿարդալDetails

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական