Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀԱՍԵԼ Է 9,3 ՏՈԿՈՍԻ

03/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամենամեծ գնաճը ծառայությունների ոլորտում

2013-ի օգոստոսին 2012-ի օգոստոսի նկատմամբ գնաճը կազմել է 9,3 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունըՙ ներկայացնելով սպառողական գների ինդեքսը: Այսինքն, գնաճը Հայաստանում դուրս է եկել ԿԲ մատնանշած 4 տոկոս գումարած-հանած 1,5 տոկոս նպատակային միջակայքից եւ գրեթե կրկնակի գերազանցում է այդ ցուցանիշը: Միաժամանակ, 2013-ի օգոստոսին հուլիսի համեմատ գները չնչին աճ են ունեցել` 0,3 տոկոսով, 2012-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3,5 տոկոս, իսկ 2013-ի հունվար-օգոստոսին 2012-ի հունվար-օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 5,3 տոկոս:

Միայն պարենային ապրանքների գները 2013-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել են 9,6 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ նվազել են 1,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 2012-ի օգոստոսի նկատմամբ աճել են 4,3 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ` 0,1 տոկոսով, ծառայությունների գները նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել են 11,2 տոկոսով, այս տարվա հուլիսի համեմատ` 2,6 տոկոսով: Բնական է, որ ծառայությունների գների մեծ աճը էներգակիրների սակագների աճով է պայմանավորված, որը նաեւ ընդհանուր բարձր գնաճի հիմնական պատճառն է:

Պարենային ապրանքներից օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրված 1,1 տոկոս գնանկման վրա անմիջական ազդեցություն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, մրգի, շաքարավազի` 10,7-2,6 տոկոս գնանկումը: Միայն շաքարավազի գինը անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ նվազել է 12,8 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ` 2,6 տոկոսով:

Ձվի գները անցյալ տարվա օգոստոսի համեմատ աճել են 27,9 տոկոսով, այս տարվա հուլիսի նկատմամբ` 1,2 տոկոսով: Մսամթերք ապրանքախմբում անցած տարվա օգոստոսի նկատմամբ գրանցվել է 3,6 տոկոս գնաճ, այս տարվա հուլիսի նկատմամբ` 0,2 տոկոս: Մրգի ապրանքախմբում 2013-ի օգոստոսին 2012-ի օգոստոսի համեմատ արձանագրվել է 24,9 տոկոս գնաճ, իսկ անցյալ տարվա հուլիսի նկատմամբ` 0,2 տոկոս:

Ինչ վերաբերում է ծառայություների բարձր գնաճին, ապա դա հիմնականում պայմանավորված է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ: 2013-ի հուլիս-օգոստոսին բնակչությանը մատակարարվող գազի սակագնի աճը կազմել է 18,2 տոկոս, էլեկտրաէներգիայինը` 30 տոկոս, իսկ օգոստոսին համապատասխանաբար` 5,7 տոկոս եւ 9 տոկոս:

Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է հիմք ընդունելով շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՎՐՈՎՆ ԱՆՀԱՄՈԶԻՉ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ, ՀԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ, ՀԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական